Ինչպես երկար ժամանակ թարմ պահել մթերքները (Ֆոտո)
Շատ երիտասարդ տանտիրուհիներ, բացելով սառնարանը, հաճախ տխուր պատկերի են հանդիպում. մթերքները փչանում են կամ փչացել են: Որպեսզի դրանից խուսափենք, պետք է մի քանի խորհուրդների հետևել:
Բուլղարական պղպեղ
Փորձառու խոհարարները գիտեն, որ պղպեղն անհրաժեշտ է պահել հատուկ կերպ` դրանք փաթաթելով առանձին թղթային անձեռոցիկների մեջ:
Ելակ
Ելակը պահելը շատ քիչ է տարբերվում պղպեղից: Բնականաբար, յուրաքանչյուրը պետք չէ առանձին փաթաթել, բավարար է դրանց տակ այդպիսի թղթեր դնել: Ելակները կպահպանեն իրենց տեսքը, եթե դրանք դնեք հավկիթի համար նախատեսված տուփում:
Բադրիջան
Այս բանջարեղենը զգայուն է ջերմաստիճանին և լույսին: Այդ պատճառով այն պետք է պահել սառնարանում` պարկի մեջ: Պետք է հիշել, որ բադրիջանն իր թարմությունը պահպանում է մեկ ամսից ոչ երկար:
Վարունգ
Վարունգն առանց խնդիր կարող է պահպանվել 3-4 օր: Որպեսզի պահպանման ժամկետը երկարաձգեք մինչև տասը օր, բավական է վարունգը փակել պոլիէթիլենային տոպրակում և փակել մառլյայով:
Լոլիկ
Լոլիկը պետք է պահել մյուս բանջարեղեններից հեռու: Այդ դեպքում այն կարող եք տասը օր պահել:
Գազար
Գազարն ավելի երկար պահելուն կօգնի սովորական ջուրը:
Բողկ
Բողկի թարմությունը կարող եք երկարացնել յոթ օր: Ապակե տարայի մեջ պետք է ջուր լցնեք և բողկերը լցնեք մեջը:
Գունավոր կաղամբ
Այս մթերքը խոնավություն է սիրում: Որպեսզի երկարացնեք պահպանման ժամկետը, այն դրեք ջրի մեջ և ծածկեք խոնավ սրբիչով: