Թուրքիան «գրաված» «Մի գնա»-ն հայկական շոու-բիզնեսում ռեկորդային դիտում է գրանցել
Հայկական քաղաքային ֆոլկի (ռաբիզ) ներկայացուցիչներ Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի երգը ողջ Թուրքիայի տարածքում լայնորեն տարածվելուց հետո հայկական շոու-բիզնեսի համար ռեկորդային դիտումներ է գրանցել YouTube-ում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երգիչների «Մի գնա» երգն այս պահին YouTube-ում ունի շուրջ 43,5 մլն դիտում, ինչը չգերազանցված ցուցանիշ է մյուս հայ երգիչների համար:
Ամիսներ շարունակ երգը պահպանում է առաջատարի հորիզոնականը Թուրքիայում ամենաշատը փնտրված երգերի ցուցակում:
Ուշագրավ է, որ անգամ թուրք երգիչները «Մի գնա»-ի երաժշտության ու գործիքավորման հիման վրա թուրքական երգ են գրել ու տեսահոլովակ նկարահանել: