Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for AllAraratBank and SIA: Ongoing Partnership for Social Entrepreneurship Ucom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlement Ucom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation Program Armenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia
Lifestyle

«Երեխայիս չեմ արգելում հոր հետ շփվել». Աիդա Սարգսյանը` նախկին ամուսնու հետ հարաբերությունների և ամերիկյան կյանքի մասին

Երգչուհի Աիդա Սարգսյանը 7 ամիս է, ինչ դստեր հետ բնակվում է ԱՄՆ–ում։ Նա առաջիկա տարիներին կմնա Միացյալ Նահանգներում, բայց խոստանում է այդ ընթացքում հաճախակի վերադառնալ Հայաստան։ Tert.am Life–ը կապ հաստատեց երգչուհու հետ։ Նրա հետ զրուցել ենք ամերիկյան յանքի, գործունեության և դստեր ապագայի մասին։

–Աիդա, ի՞նչն էր պատճառը, որ մեկնեցիք ԱՄՆ։

–Ինչ–որ հատուկ պատճառ չկա։ Ես հաճախ եմ գնում–գալիս։ Եղբայրներս ու հարազատներս Ամերիկայում են։ Երկու տեղում էլ արտոնություն ունեմ։

–Մշտական բնակությա՞ն եք մեկնել։

–Չեմ կարող միանշանակ պատասխանել այդ հարցին, քանի որ ինքս էլ չգիտեմ, որտեղ կբնակվեմ մշտական։ Առայժմ այստեղ ենք մնալու։ 4 ամիս է` աղջիկս դպրոց է գնում, ես էլ եմ դասերի գնում։ Հուլիսի 14–ին վերադառնալու ենք Հայաստան։ Ամառային արձակուրդները Երևանում կանցկացնենք։

–Ձեր դուստրը արդեն հարմարվե՞լ է այդտեղի կյանքին։

–Բնականաբար, չի հարմարվում, քանի որ Հայաստանում մանկությանն ուրիշ է։ Այստեղ ամեն ինչ սահմանափակ է։ Ինքն էլ, լինելով շփվող, ընկերասեր երեխա, կարոտում է Հայաստանը։

–Նշեցիք, որ Լանան արդեն դպրոց է հաճախում։ Ինչպե՞ս է սովորում։

–Շատ լավ է տիրապետում լեզվին։ Միակ հայուհին է դասարանում։ Արդեն 4 ամիս է` հաճախում է դպրոց և ոչ մի անգամ չեմուչում չի արել, չի խեղճացել։ Օտարերկրացիներին հավասար համառորեն սովորում է։ Տնօրինության կողմից շատ եմ նամակներ ստացել, որ աղջիկս շատ լավ է սովորում։

–Ի՞նչ է ուզում դառնալ Ձեր դուստրը։

–Ինչպես բոլոր երեխաները, աղջիկս էլ մի քանի երազանքներ ունի։ Շատ է սիրում դիզայնով զբաղվել։ Ինքն իր համար գեղեցիկ բաներ է ստեղծում։ Լեգոների օրիգինալ տարբերակը հավաքում է, հետո փորձում քանդել, ինչ–որ նոր բան ստեղծել։ Ինքն էլ միշտ ասում է `մամա ջան, չգիտեմ դիզայներ դառնամ, ի՞նչ դառնամ։ Ձայնային տվյալներ էլ ունի։ Իհարկե, երաժշտական դասերի կուղարկեմ, բայց ոչ նրա համար,որ ես երգչուհի եմ, ուրեմն նա էլ պետք է այդ ոլորտը ընտրի։ Ինքն իր ցանկությամբ պետք է մասնագիտություն ընտրի, պարզապես, երաժշտությունը, բացի մասնագիտությունից նաև հոգևոր արժեք է։

–Իսկ դուք ինչո՞վ եք զբաղվել այս 7 ամսվա ընթացքում։ Նշեցիք, որ դասերի եք գնում։ Կմանրամասնե՞ք։

–Ամերիկայում նույնպես երգարվեստով եմ զբաղվում։ Քոլեջ եմ գնում` լեզուն սերտելու համար։ Պատանեկությանս երազանքն եմ իրականացնում և հաճախում եմ բժշկության արագացված դասընթացների։ Ուզում եմ բժշկուհի դառնալ։ Դասընթացը կտևի 4 տարի։ Առաջին տարին գերազանց եմ ավարտել։ Չեմ կարող հստակ ասել` ինչպես կդասավորվի ապագաս, բայց եթե լեզվին լավ տիրապետեմ, ինչու ոչ, նաև այդ ոլորտում քայլեր կանեմ։

–Աիդա, 42 տարեկան եք։ Ձեր տարիքում շատերն ավելի պասիվ կյանքով են նախընտրում ապրել։ Ձեզ համար դժվար չէ՞ նոր միջավայրում զրոյից սկսել ամեն ինչ։

–Ոչ։ Այստեղ կապ չունի` քանի տարեկան ես, եթե ունես ցանկություն և երազանք, ցանկացած ժամանակ կարող ես իրականացնել։ Ինձ հետ սովորում են բավականին մեծ տարիքի մարդիկ։ Նրանք իրենց չեն համարում սպառված։ Ընդհակառակը` վայելում են իրենց կյանքի ամեն էտապը։ Հայաստանում 30–ից հետո մարդիկ իրենց թոշակառու են համարում։ Այդ առումով ողջունում եմ այստեղի մտածելակերպը` կապ չունի քանի տարեկան ես։ Ինքս ակտիվ, էներգիայով լի անձնավորություն եմ։ Երբեք չեմ սահմանափակվել նրանով, ինչին հասել եմ։ Երբեք ուշ չէ նոր բանով զբաղվելու համար։ Ամերիկան քեզ շատ հնարավորություններ է տալիս։ Միայն թե լեզվին լավ տիրապետես։

–Աիդա, այն երգչուհիներից եք, որոնց անձնականը հաճախ է քննարկման կիզակետում հայտնվում։ Ինչպե՞ս եք վերաբերվում դրան։

–Արդեն ծիծաղով։ Երբ նոր էի եկել Միացյալ Նահանգներ, լուրեր պտտվեցին, որ ես ընտրյալիս պատճառով լքել եմ երկիրը և իմ երեխային։ Ես ուղղակի չգիտեմ` մարդկանց երևակայության չափն ինչքան է։ Մի՞թե ես նման առաջարկ եմ ստացել և դրա մասին տեղյակ չեմ։ Իսկապես ծիծաղելի են դարձել նման բամբասանքները։ Ամուսնալուծությանս մասին արդեն խոսել եմ, այո, բաժանվել եմ։ Մենք, պարզապես, չհասկացանք իրար։ Մենք հիմա լավ ընկերներ ենք։ Մինչև օրս նա շփվում է աղջկաս հետ։ Երբ վերադառնանք Հայաստան, աղջիկս, անպայման, կհանդիպի իր հայրիկին։ Ես չեմ արգելում, որ նրանք շփվեն։

–Աիդա, մտածո՞ւմ եք նոր ընտանիք ստեղծելու մասին։

–Գիտեք, նման բանը ոչ ոք չի կարող կանխագուշակել։ Դա Աստծո կամքն է։ Եթե ինձ տրված է ունենալ երկրորդ ընտանիք, ուրեմն կլինի, նույնիսկ, առանց իմ ցանկության։ Իմ տեսակն այնպիսին չէ, որ մտածեմ այդ մասին և ինչ–որ քայլեր անեմ։

–Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայի համար։

–Ապագան ցույց կտա, թե ինչն ինչպես կդասավորվի։ Պետք է ապրել տվյալ օրով։ Ես փորձում եմ նախապես չծրագրել, քանի որ այն ինչ ծրագրում ես չի ստացվում։ Դա իմ փորձից ելնելով եմ հասկացել։