«Բարի գալուստ, Սպիտակ տուն». Բայդենը ներկայացրել է իր նոր շանը (լուսանկար, տեսանյութ)
Սպիտակ տան նոր բնակիչը միավորվել է ընտանիքի անդամների հետ: Այս մասին գրում է USA Today-ը՝ ներկայացնելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր շանը:
Ընտանիքի նոր անդամի մասին տեղեկացրել է 46-րդ նախագահն իր թվիթերյան հաղորդագրությամբ: «Բարի գալուստ Սպիտակ տուն, Կոմանդեր»,- սոցցանցում գրել է Բայդենը՝ կից հրապարակելով հովվաշան լուսանկարը: Երկրի ղեկավարը նաև տեսանյութ է հրապարակել իր, առաջին տիկին Ջիլ Բայդենի և Կոմանդերի մասնակցությամբ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կոմանդերը երրորդ շունն է, որը Սպիտակ տուն է ժամանում Բայդենի նախագահության օրոք: Բայդենը նախկինում երկու գերմանական հովվաշուն է ունեցել՝ Չեմփն ու Մեյջորը: Չեմփը սատկել էր հունիսին: