Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange
Sport

2021-ին Հայաստանը նվաճել է 199 մեդալ․ ԿԳՄՍ փոխնախարարն ամփոփել է տարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է տարին՝ անդրադառնալով մի շարք հարցերի, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։

199 մեդալ 2021 թվականին

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ չնայած մի շարք դժվարություններին, 2021 թվականը մեդալառատ է ստացվել: Անցնող տարում մեր մարզիկներն ընդհանուր առմամբ 199 մեդալ են նվաճել, ինչը բավականին լավ արդյունք է.

«Ավելորդ է նշել, թե որքան բարդ էր այն ժամանակահատվածը, որ բաժին էր ընկել մեզ: 2021 թվականը պատերազմի և համավարակի արհավիրքների տարուն հաջորդող տարի էր: Բազմաթիվ խնդիրներ ունեինք, բյուջեի կրճատման, մրցումների մասնակցության խնդիր կար, սակայն մենք ոչ միայն մեր մարզիկներին չենք զրկել որևէ մրցման մասնակցելու հնարավորությունից, այլև Օլիմպիական խաղերից հետո շատ խոշոր գումարով աջակցել ենք ըմբշամարտի, ծանրամարտի, ձյուդոյի, գեղասահքի և դահուկային սպորտի ֆեդերացիաներին, որպեսզի կարողանան տարին բարձր մակարդակով ավարտել:

Ինչքան էլ՝ դժվար էր, ամեն դեպքում մեզ համար շատ ուրախալի էր, որ մեդալների քանակով 2021 թվականը զիջում է միայն 2019 առատ տարվան: Ի տարբերություն 2019 թվականի, այս տարի չեն կայացել մի քանի տասնյակ մրցումներ: Չնայած դրան՝ կարողացել ենք Օլիմպիական խաղերում, պատանիների, երիտասարդների և մեծահասակների աշխարհի և Եվրոպայի առաջնություններում 199 մեդալ նվաճել: Սա շատ բարձր արդյունք է»,- ընդգծել է Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է այն, որ մի շարք հավաքականներ շատ երիտասարդ են, իսկ սերնդափոխությունը շատ հարթ է ընթանում. «Աշխարհի չեմպիոն, օլիմպիական արծաթե և բրոնզե մեդալներ, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մեդալակիրներ ունենք, ինչը շատ ուրախացնող է, քանի որ մեր մի շարք հավաքականներ շատ երիտասարդ են ու կարելի է փաստել, որ սերնդափոխությունը շատ հարթ ու սահուն է ընթանում: Որոշ հավաքականների պարագայում մենք չենք էլ զգում, թե երիտասարդներն ինչպես են հայտնվում անվանիների կողքին»:

Մարզիկների նպաստների և աշխատավարձերի ավելացում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ 2021 թվականին հսկայական ավելացումներ են արվել Կառավարության կողմից՝ մարզիկների նպաստների և աշխատավարձերի համար: Նախկին 157 մլն դրամի փոխարեն Կառավարությունը 2021 թվականին այդ նպատակով հատկացրել է 652 մլն դրամ:

Տարեկան առնվազն երկու խոշոր մրցում Երևանում

«Շատ լուրջ ձեռքբերում եմ համարում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացումը Երևանում: Այս կարգի մրցում անգամ Խորհրդային Հայաստանում չի անցկացվել: Ամենալավն այն է, որ դա միակը չէ. ՀՀ վարչապետը հանձնարարել է, որ կարող ենք տարեկան երկու շատ բարձր կարգի մրցում անցկացնել Հայաստանում և մենք օգտվելու ենք այդ հնարավորությունից»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Կարեն Գիլոյանը պատմել է Տաշքենդ կատարած իր այցի ընթացքում ունեցած հանդիպումների մասին.  «Հանդիպել եմ միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, քննարկվել է Հայաստանում որևէ մեծ մրցաշար անցկացնել: Ենթադրվում է, որ դա կլինի 2023 թվականի Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Ամեն ինչ դեռևս հստակեցման փուլում է»:

Խնդիրների մասին 

Խոսելով լուծում պահանջող խնդիրների մասին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն առանձնացրել է մարզիչների աշխատավարձերի, ինչպես նաև մարզակառույցների վիճակի բարելավման հարցերը. «Խնդիրներ ևս կան. այնպես չէ, որ բոլոր հարցերը լուծված են: Ունենք մարզիչների աշխատավարձրերի, սոցփաթեթների մասնակի տրամադրման խնդիրներ: Շատ կարևոր եմ համարում մարզակառույցների վիճակի բարելավումը: Այսօր Հայաստանում, ցավոք, չունենք մրցակցային բարձր մակարդակի մարզակառույց: Հիմա Մարզահամերգային համալիրն ենք բերում պատշաճ տեսքի, որպեսզի 2022 թվականի մայիսի 21-31-ը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն այնտեղ անցկացնենք»:

Կարեն Գիլոյանը նաև հայտնել է՝ ինչ փուլում են Արթուր Ալեքսանյանի և Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզահամալիրների կառուցման աշխատանքները.

Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի աշխատանքների 15-20 տոկոսն արդեն արված է, այն հսկայական կառույց է լինելու, ծախսվելու է 4 մլրդ 800 մլն դրամ: Հնարավոր է՝ պատրաստ լինի 2024-ին: Հայաստանի սպորտային մայրաքաղաք Գյումրին պատրաստ կլինի մրցումներ ընդունել: Սկսվել են նաև Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի աշխատանքները»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Կարեն Գիլոյանը նաև հայտնել է, որ 2022 թվականին Հայաստանի բոլոր մարզերում ու Երևանում նախատեսվում է կառուցել մեկական հավաքովի խաղային համալիր: Երկու-երեք ամսում դրանք հնարավոր կլինի ավարտուն տեսքի բերել: