«Այլևս չեմ կարող լռել». 25-ամյա դերասանուհին Ժերար Դեպարդյոյին մեղադրել է բռնաբարության համար
Ռուսական քաղաքացիություն ունեցող ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոյին մեղադրել են բռնաբարության համար։ Այս մասին Twitter-ում հայտնել է դերասանուհի Շառլոտ Առնոն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
25-ամյա դերասանուհու խոսքով՝ 72-ամյա Դեպարդյոն բռնաբարել է իրեն 2018 թվականի օգոստոսին։ Նա թաքցրել է այս փաստը, «բայց այլևս չի կարող լռել»։
«Ես Դեպարդյոի զոհն եմ, նրան մեղադրանք է առաջադրվել ավելի քան մեկ տարի առաջ, ես այլևս չեմ կարող լռել»,- գրել է Առնոն։
Ինքը՝ Դեպարդյոն, հերքում է մեղադրանքը։ Իսկ նրա փաստաբաններն ասել են, որ պայքարելու են «դերասանի ազնիվ անվան համար»։