Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities
Lifestyle

Աստղագուշակ՝ հունիսի 7-ի համար

Խոյ: Այսօր, որքան էլ դժվար լինի, փորձեք սադրանքների չենթարկվել: Բոլոր հարցերում հաստատակամություն  դրսևորեք, հիշեք՛, այսօր զիջումների ժամանակը չէ: Թույլ մի տվեք շահագործել ձեզ: Սեփական շատ խնդիրներ ստիպված կլինեք ինքնուրույն լուծել, և ամենևին էլ կարիք չկա ծանրաբեռնվել օտար մարդկանց հոգսերով:

Հրաշալի օր է ընտանեկան, կենցաղային հարցերով զբաղվելու համար: Դրանք ձեզ մոտ հիանալի են ստավում նաև բավականություն են պատճառում: Օրվա երկրորդ կեսը հարմար է իմիջի փոփոխման, գեղեցկության սրահներ  այցելելու համար:

Ցուլ: Օրվա ընթացքում փայլուն գաղափարներ կծնվեն: Նշանի շատ ներկայացուցիչներ ձեռք կբերեն նոր հետաքրքրություններ ու նախասիրություններ: Ստեղծագործական ներուժը բարձր է: Ինքնավստահ եք և նախաձեռնող: Պատահական չէ, որ հեշտությամբ կգտնեք համախոհներ, ովքեր կօգնեն իրագործել ձեր ամենահամարձակ մտահաղացումները:

Հնարավոր է գումարային շահույթ: Սպասեք հաճելի նվերների: Հակառակ սեռի ներկայացուցիչներին որքան էլ հաճելի  է ձեր ուշադրությունը, այնուամենայնիվ այդ ամենին լուրջ չեք վերաբերվի: Եվ, ընդհանուր առմամբ, ձեր մոտեցումը ճիշտ է, քանզի բուռն սիրավեպ սկսելու հավանականությունն այսօր շատ քիչ է:

Երկվորյակ: Ստիպված կլինեք շատ աշխատել: Շունչ քաշելու ժամանակ չեք ունենա: Բացի այդ, մտերիմները ևս կծանրաբեռնեն ձեզ իրենց, անհապաղ լուծումներ պահանջող, խնդիրներով: Սակայն, որքան էլ հագեցած լինի օրը, փորձեք ժամանակ գտնել և հանգստանալ, ձեզ անհրաժեշտ է վերականգնել ուժերը: Փորձեք մտորել վերջին ժամանակներս կատարված իրադարձությունների շուրջ: Միայնության մեջ անցկացրած ժամանակը կօգնի վերականգնել հոգեկան հավասարակշռությունը:

Օրվա երկրորդ կեսին առավել զգույշ եղեք, վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է: Խուսափեք բարդ գործիքներ, սարքավորումներ  կիրառելուց: Խորհուրդ է տրվում չօգտագործել ծանր, յուղոտ կերակուրներ, հետևեք, որ ձեր սննդակարգում ներառված լինեն բավական քանակությամբ թարմ մրգեր և բանջարեղեն:

Խեցգետին: Բարդ օր է սպասվում: Հաճախ տարաձայնություններ կառաջանան մանրուքների շուրջ: Այսօր չափից շատ խստապահանջ եք, թե՛  ինքներդ ձեր և թե՛ շրջապատի նկատմամբ: Հավատացեք՛, դժգոհությունը ձեզ գրավչություն չի հաղորդում: Հարաբերութունները, որոնք շատ թանկ են ձեզ համար, քայքայման եզրին են: Մեկուսանալու, ինքներդ ձեզ հետ միայնակ մնալու ցանկություն կունենաք: Դա ձեզ կօգնի հանգստանալ և վերականգնել ուժերը:

Երկարաժամկետ նախագծեր կազմելիս՝  հաշվի առեք, որ հետագայում ստիպված եք լինելու դրանք փոփոխության ենթարկել: Օրվա երկրորդ կեսին ստացված լուրերը կստիպեն խորհել, թե արդյոք ճիշտ հերթականությամբ եք դասավորում ձեր ծրագրերը

Առյուծ: Օրվա առաջին կեսը լարված ու անհանգիստ կանցնի: Մշտապես զբաղված եք, սակայն, կարծես, ինքներդ էլ չգիտեք, թե ինչով: Խճճված, անհասկանալի գործունեությունն այն չէ, ինչը կարող է տրամադրություն բարձրացնել:  Փորձեք հստակ ծրագրեր կազմել և գործել դրանց համաձայն: Մի՛ արձագանքեք շրջապատի մարդկանց ՝ձեզ շեղելու, մոլորեցնելու փորձերին:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Ձեզ առավել վստահ կզգաք: Ընկերները և համախոհներն օգնության կհասնեն, լավ խորհուրդներ կտան:

Կույս: Այսօր ստիպված եք կարևոր որոշում կայացնել, և որքան էլ փորձեք ժամանակ ձգել, միևնույն է հարցը շրջանցել չի ստացվի: Այսօր պարզապես ի վիճակի չեք հաշվի առնել բոլոր հանգամանքները, ի դեպ՝ չի բացառվում, որ  որևէ մեկը,  դիտմամբ թե պատահմամբ,  ձեզ կեղծ լուրեր փոխանցի: Փորձեք լիցքաթափվել, լավ մտքերն ի հայտ կգան անսպասելի:

Օգնության ակնկալիք չունենաք նրանցից , ովքեր ձեր գործերին  իրազեկ չեն: Այսօր հնարավոր է զղջաք՝ ժամանակին հարազատների հետ չանկեղծանալու, սիրելիի հետ ձեր ապրումներով չկիսվելու պատճառով: Փորձեք առավել համարձակ և ազնիվ լինել:

Կշեռք: Հանգիստ, հաճելի օր է սպասվում: Այն դժվար թե առանձնանա որևէ նշանակալի իրադարձությամբ:  Փորձեք օգտվել հնարավորությունից և ավարտին հասցնել սկսած գործերը: Կարող եք նաև նոր նախագծեր մշակել, սակայն, դրանք միայնակ իրագործելը ցանկալի չէ :

Ցանկացած փոփոխություն այսօր օգտակար կլինի: Կարճ ուղևորությունները, անսովոր վայրեր այցելելը կօգնեն առույգանալ, նաև կարող են ոգեչնչման աղբյուր հանդիսանալ: Սիրային հանդիպումների համար օրն այնքան էլ խոստումնալից չէ: Նշանի շատ ներկայացուցիչներ կդժվարանան լեզու գտնել իրենց սիրելիների  հետ:

Կարիճ: Ստիպված կլինեք շատ ժամանակ վատնել  ձանձրալի, միապաղաղ, բայց նաև կենտրոնացում պահանջող  աշխատանքի վրա: Ժամանակ առ ժամանակ ընկերներն օգնության կհասնեն, սակայն գործի հիմնական պատասխանատվությունը ձեր ուսերին կմնա: Ֆինանսական հաշվարկներում հնարավոր են բացթողումներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ գերագնահատում են իրենց հնարավորությունները, այդ իսկ պատճառով էլ հաճախ սխալվում են:

Օրվա երկրորդ կեսին կենսական ներուժը կնվազի , ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա:  Փորձեք, հնարավորինս, շատ ժամանակ անցկացնել ընտանիքում, իսկ կենցաղական հարցերն այսօր ցանկալի է վստահել հարազատներին:

Աղեղնավոր: Այսօր անիմաստ խոսակցությունները, ձեզ համար ոչ համակրելի մարդկանց հետ հանդիպումները շատ ժամանակ կխլեն: Զգացմունքային դաշտն անկայուն է, տրամադրությունը փոփոխական կլինի, ինչի պատճառն ինքներդ էլ չեք հասկանա : Ձեզ դժվար թե հաջողվի կենտրոնանալ, հնարավոր է թույլ տաք որոշ վրիպումներ:

Նշանի մի շարք ներկայացուցիչներ այսօր կարող են մտերիմների հետ տարաձայնություններ ունենալ: Վիճաբանություններ կծագեն անգամ ամենասիրելի մարդկանց հետ: Ձեզնից կպահանջվի սթափվել, ոչ մի դեպքում, տուրք չտալ հույզերին և փորձել վերականգնել լավ տրամադրությունը:

Այծեղջյուր: Այսօր կօգտագործեք, ձեզ ընձեռնված,  բոլոր հնարավորությունները: Ուղևորությունները հրաշալի կդասավորվեն, ոչ միայն դրական լիցքեր կհաղորդեն այլև կօգնեն հետքրքիր  ծանոթություններ հաստատել: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր մեծ ճանաչվածություն և համբավ ձեռք կբերեն, ի հայտ կգան նոր երկրպագուներ:

Այսօր կծնվեն գաղափարներ, որոնք, առաջին հայացքից, կարող են անիրագործելի թվալ, սակայն,  հետագայում ձեզ կհաջողվի կյանքի կոչել դրանք: Ֆինանսական տեսանկյունից բարեհաջող օր է: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ:

Ջրհոս: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկություններ: Առանց հապաղելու ընդունեք դրանք, եթե ցանկանում եք  ձեր բոլոր մտահաղացումներն իրագործեու հնարավորություն ստանալ: Գործունեության ոլորտը կընդլայնվի, կստանձնեք նոր պարտականություններ, սակայն այդ ամենը ձեզ չի անհանգստացնի: Մեծ խանդավառությամբ կտրվեք աշխատանքին: Հնարավոր է  ի հայտ գան նոր դաշնակիցներ, որոնց հետ  համագործակցությունն արդյունավետ կլինի:

Հրաշալի օր է արվեստի գործեր, հնաոճ իրեր,զարդեր ձեռք բերելու համար: Ձեր ճաշակն այսօր չի հիասթափեցնի, ուշադրություն կդարձնեք միայն այն իրերին , որոնք իրոք հիացմունքի են արժանի:

Ձկներ: Այսօր կծագեն խնդիրներ, որոնց դուք, զարմանալիորեն արագ և արդյունավետ լուծումներ կգտնեք: Մտերիմները կապշեն՝ տեսնելով, թե ինչ հեշտությամբ եք հաղթահարում ստեղծված դժվարությունները, ելք գտնում բարդ իրավիճակներից: Վստահաբար ի ցույց դրեք ձեր ձեռքբերումները, եթե հաջողվի ազդեցիկ մարդկանց ուշադրությանն արժանանալ, ապա հուսալի և առատաձեռն հովանավոր կգտնեք:

Նպատակահարմար օր է նոր ծանոթությունների համար: Այսօր հիանալի տեսք ունեք, և դա կնկատեն բոլորը: Ուժասպառ անող մարզումները ցանկալի չեն, իսկ թեթև վազքը միայն օգտակար կլինի: