Դևիդ Բեքհեմի հայրը երկրորդ անգամ է ամուսնացել 73 տարեկանում
Դևիդ Բեքհեմի հայրը՝ Թեդ Բեքհեմը, 73 տարեկանում ամուսնացել է 62-ամյա միլիոնատեր փաստաբան Հիլարի Մերեդիթի հետ:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, արարողությունը փակ է եղել, այն անցկացվել է ուրբաթ Լոնդոնի տաճարում: Հաղորդվում է, որ փեսայի «ազապ բաշու» դերում հանդես է եկել 46-ամյա մարզիկը:
Հարսանեկան միջոցառմանը ներկա է եղել նաև նախկին ֆուտբոլիստի կինը՝ Վիկտորյան և իրենց երեխաները՝ 19-ամյա Ռոմեոն, 16-ամյա Քրուզը և 10-ամյա Հարփերը, ինչպես նաև Ռոմեոյի հարսնացու Միա Ռեգանը: Նրանց ավագ որդին՝ Բրուքլինն, այդ ժամանակ ԱՄՆ-ում է եղել: Հյուրերի թվում են եղել նաև Դևիդի ավագ քույրը՝ Լինը և նրա զուգընկեր Քևին Բրիգսը:
Աղբյուրը նշում է, որ ինչպես փեսայի, այնպես էլ հարսնացուի համար սա երկրորդ ամուսնությունն է: Բեքհեմի ծնողներն ամուսնալուծվել են 2002 թվականին՝ 33-ամյա ամուսնական կյանքից հետո: