«Մեկուկես տարեկան թոռնիկս, որը մրսած է, շատ է սիրում համբուրել իր պապիկին». Բայդենը բացատրել է՝ հազի ու խռպոտ ձայնի պատճառը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողների հետ շփման ժամանակ ասել է, որ «խռպոտ ձայնի և հազի պատճառը ոչ թե կորոնավիրուսն է, այլ մեկուկես տարեկան թոռան համբույրները»: Նախագահի խոսքով՝ «թոռը, որը փոքր-ինչ մրսած է, իրեն շատ է համբուրում, ուստի ինքն էլ է վարակվել, սակայն դա սովորական մրսածություն է», գրում է New York Times-ը:
«Ես ամեն օր կորոնավիրուսի թեստ եմ հանձնում: Բայց իմ մեկուկես տարեկան թոռնիկը, որը մրսած է, շատ է սիրում համբուրել իր պապիկին»,-իր առողջական վիճակի մասին ճշգրտող հարցին ի պատասխան ասել է ԱՄՆ նախագահը:
Հայտնի է, որ 79-ամյա Բայդենը Միացյալ Նահանգների ամենատարեց ղեկավարն է: Նա ամբողջովին պատվաստվել է ընդդեմ կորոնավիրուսի, ինչպես նաև խթանիչ ներարկում է ստացել: