Ամերիկյան Merriam-Webster բառարանն ընտրել է տարվա բառը
Merriam-Webster ամերիկյան բացատրական բառարանը 2021 թվականի բառ է ընտրել «պատվաստանյութը», հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
««Պատվաստանյութ» բառը 2021 թվականին դարձել է ավելին, քան պարզապես դեղամիջոց, և շատերի համար այն նշանակում էր հնարավոր վերադարձ այն կյանքին, որը մենք ապրում էինք մինչև համավարակը»,-ասվում Է Merriam-Webster-ի կայքում:
Merriam-Webster-ի տվյալներով՝ «պատվաստանյութ» բառի վերաբերյալ հարցումների քանակը 601 տոկոսով աճել Է նախորդ տարվա և 1048 տոկոսով՝ 2019 թվականի համեմատությամբ:
Անցյալ տարի բառարանը տարվա բառ էր ընտրել «համավարակ»-ը։ Բառարանը նշել էր, որ բառը բնորոշում է անցած «չափազանց դժվար տարին»։