Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
Lifestyle

Աստղագուշակ՝ հունիսի 3-ի համար

Խոյ: Բարեհաջող օր է: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Կհաջողվի ավարտին հասցնել սկսած բոլոր գործերը, ինչպես նաև ձեռնամուխ լինել նոր նախագծերի իրականացմանը: Համարձակ եք և ինքնավստահ, և դա պատահական չէ, քանի որ ամեն բան ստացվում է այնպես, ինչպես ծրագրել էիք և, շատ հաճախ, գերազանցում ձեր սպասելիքները: Հրաշալի օր է ֆինանսական հարցեր կարգավորելու, նաև խոշոր գնումներ կատարելու համար:

Օրվա երկրորդ կեսին կարող եք, երկարաժամկետ համագործակցությանը վերաբերող, որոշ հարցեր քննարկել: Շատերը հետաքրքիր ու հեռանկարային գործնական առաջարկներ կստանան: Երեկոն ցանկալի է անցկացնել մտերիմների հետ: Խուսափեք անծանոթ անձանց հետ շփումից:

Ցուլ: Այսօր պետք է ծայրահեզ զգուշավոր լինել:  Ամենափոքր սխալն անգամ կարող է լուրջ և չափազանց տհաճ հետևանքներ ունենալ: Խուսափեք վեճերից թե՛ տանը և թե՛ աշխատավայրում: Իսկ եթե, այնուամենայնիվ, բանավեճի մեջ ներքաշվեք , ապա առավելագույնս հարգալից եղեք զրուցակիցների նկատմամբ, միայն այդ կերպ կկարողանաք խուսափել կոնֆլիկտներից, որոնք կարող են կործանարար լինել ձեր հարաբերությունների համար:

Ֆինանսական կարևոր հարցերը փորձեք հետաձգել: Այսօր տնօրինեք միայն փոքր գումարներ, որոնք ձեր բյուջեի համար էական նշանակություն չունեն: Սիրելիի հետ հնարավոր են տարաձայնություններ, փոխզիջումների կգնաք միայն օրվա վերջում:

Երկվորյակ: Այսօր լուրջ անախորժությունները խիստ անհավանական են, թերևս, միայն մանր խնդիրները կարող են անհանգստացնել ձեզ: Հրաշալի օր է գնումների համար: Ձեռք բերեք այնպիսի իրեր, որոնք, կզարդարեն աշխատավայրը և կօգնեն ձեզ առավել հաճույքով աշխատել: Ցանկալի է տանը կամ գրասենյակում որոշ  տեղափոխություններ կատարել, կարող եք  գնել սենյակային բույսեր:

Ձեզ կհաջողվի լեզու գտնել մտերիմների հետ: Ներողամտություն կցուցաբերեք այնտեղ, որտեղ պետք է: Որոշ զիջումների հետ մեկտեղ, չեք մոռանա նաև պաշտպանել սեփական  շահերը: Շրջապատող մարդկանց,  հերթական անգամ, կհիացնեք  ձեր հզոր կամքի ուժով և սկզբունքայնությամբ:

Խեցգետին: Հաջողությունը հեշտ չի տրվում, և եթե,այնուամենայնիվ, ցանկանում եք որևէ արդյունքի հասնել, ապա այսօր ստիպված եք շատ քրտինք թափել: Փորձեք որոշումներն ինքնուրույն կայացնել, հատկապես եթե խոսքը վերաբերում է ֆինանսական հարցերին: Այսօր մտերիմների խորհուրդները, գործընկերների առաջարկությունները, առավել ևս, այսպես կոչված, մասնագետների հուշումները ձեզ օգուտ չեն բերի:

Հրաշալի օր է հարազատներին այցելելու, ընտանեկան տոներ կազմակերպելու համար: Դուք ոչ միայն լավ ժամանակ կանցկացնեք, այլև կօգնեք վերջերս գժտված մարդկանց հաշտության եզրեր գտնել: Իսկ ինքներդ հոգեկան մեծ բավարարվածություն կստանաք ձեր խաղարարար առաքելությունից:

Առյուծ: Բարեհաջող օր է: Ճիշտ այն օրերից, երբ ամեն բան ստացվում է, ծրագրերն ու ցանկություններն՝ իրականանում: Իսկ  հաճելի անակնկալները պարզապես անխուսափելի են: Առավել հավակնոտ Առյուծներին կհաջողվի, փայլուն կերպով, դրսևորել իրենց մասնագիտական հմտությունները և ապացուցել, որ արժանի են բարձր պաշտոններ ստանձնելու: Գործում ի հայտ կգան նոր ներդրողներ:

Ինքնազգացողությունից չեք դժգոհի, աողջական խնդիրների առաջացման վտանգ, թերևս, չկա: Ովքեր հիվանդ են, կսկսեն ապաքինվել: Հրաշալի օր է լավ մարզավիճակը վերականգնելու, ինչպես նաև, հոգեկան հավասարակշռություն ձեռք բերելու համար:

Կույս: Օրվա առաջին կեսը կարող է առանձնանալ մի շարք հետաքրքիր իրադարձություններով: Շատ Կույսեր մասնագիտական նոր պարտականություններ կստանձնեն: Ու թեև անելիքները կշատանան, միևնույն է տհաճ զգացողություններ չեն լինի: Նախ, առջևում շատ ժամանակ ունեք, որպեսզի մի լավ ծանրութեթև անեք նոր խնդիրները և երկրորդ՝ ձեր բոլոր ջանքերն աննկատ չեն մնա, կգնահատվեն ըստ արժանվույն:

Հրաշալի օր է շփումների, նաև անձնական և գործնական հարաբերությունների կարգավորման համար: Միակ բանը, որ չարժե անել, դա վերադարձն է այն մարդու մոտ, ումից երբևէ հիասթափվել ու հեռացել եք: Որքան էլ գայթակղությունը մեծ լինի, պետք չէ նման հարաբերություններին երկրոդ  հնարավորությունը տալ:

Կշեռք: Բարեհաջող օր է: Քայլերում վճռական լինելու դեպքում՝ կարող եք շատ բանի հասնել: Լսեք ձեր ներքին ձայնին, այն այսօր կօգնի ձեզ թե՛ անձնական և թե՛ գործնական հարցերում: Ստիպված կլինեք ինքնուրույն որոշումներ կայացնել, ինչպես նաև, պատասխանատվություն կրել դրանց համար:

Զգացմունքային դաշտը կայուն է: Հրաշալի տրամադրություն ունեք,  ոչինչ և ոչ ոք չի կարող փչացնել այն: Հնարավոր են խոստումնալից ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր անմոռանալի տպավորություն կթողնեն ձեզ վրա:

Կարիճ: Դժվարություններ կծագեն, քանի որ ձեզ չի հաջողվի պաշտպանել սեփական շահերը և տեսակետները: Մի՛ վախեցեք պայքարի մեջ մտնել, անգամ այն դեպքում, երբ մրցակիցը ձեզնից ուժեղ է: Հաղթանակը ձերը կլինի, եթե առաջին իսկ դժվաություններից չընկրկեք:

Բարեհաջող օր է, մտերիմների հետ շփվելու, ձեզ համար կարևոր հարցերը քննարկելու, ինչպես նաև հարազատների ընկերակցությամբ հանգստանալու, լիցքաթափվելու համար: Օրը նպատակահարմար է ուղևորությունների համար, այդ թվում՝ չծրագրած: Այսօր հաջողությունը կուղեկցի ձեզ ամենուր:

Աղեղնավոր: Երկար ժամանակ Ձեզ անհանգստացնող խնդիրը կլուծվի, սակայն դրան փոխարինելու կգան ավելի բարդերը: Ոչ մի դեպքում զենքերը վայր մի դրեք, ձեր ուժերը կներեն հաղթահարելու բոլոր դժվարությունները: Հիշե՛ք, նման իրավիճակներում ճիշտ է առաջնորդվել առողջ տրամաբանությամբ և դատողությամբ, միայն թե ոչ ներքին ձայնով:

Կանանց հետ շփումներում հնարավոր են տարաձայնություններ: Եթե ձեր գործընկերը գեղեցիկ սեռի ներայացուցիչ է, ապա չի բացառվում,որ այսօր ֆինանսական կորուստներ լինեն հենց  նրա մեղքով: Խոշոր գնումները ցանկալի չեն:

Այծեղջյուր: Հրաշալի օր է գործողությունների երկարաժամկետ ծրագիր կազմելու, ինչպես նաև նպատակները վերանայելու համար: Մի շտապեք փոփոխություններ կատարել, փորձեք գնահատել այն ամենն, ինչ ունեք և ինչը թանկ է ձեզ համար: Խուսափեք չնախատեսված ծախսերից: Ձեր խնայողությունները կարող եք ներդնել բանկում:

Կենսական ներուժը ցածր է, խնայեք ձեզ, խուսափեք գերլարումից: Այսօր լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հոգնեցուցիչ մարզումները ցանկալի չեն: Վերանայեք ձեր սննդակարգը: Փորձեք, թեկուզ ժամանակավոր,  հրաժարվել վնասակար մթերքներից,:

Ջրհոս: Հակասություններով լի օր է: Ամեն դեպքում, մի հուսահատվեք: Լսեք ներքին ձայնին, այսօր այն կօգնի խուսափել որոշ անախորժություններից և հասնել ձեր ուզած արդյունքներին: Իսկ ահա, պատեհ-անպատեհ, հնչած կարծիքներին անկանջ դնել չարժե: Հրաշալի օր է անձնական հարաբերություններում  նախաձեռնություն դրսևորելու համար:

Կարող եք նոր գործեր սկսել, սակայն, ամենայն լրջությամբ վերաբերվեք դրանց: Շտապողականությունը ձեր օգտին չէ: Առանձնակի ուշադրություն կպահանջվի այն Ջրհոսներից, ովքեր զբաղվում են կոմերցիոն գործունեությամբ, որոշումներ կայացնում ֆինանսական լուրջ հարցերում:

Ձկներ: Օրվա առաջին կեսին հնարավոր  է խնդիրներ ծագեն: Անձնական հարաբերություններում բացասական միտումների ազդեցությունը մեծ է: Նրանք, ովքեր հարազատ մարդկանց հետ ինչ-ինչ գործարքների մեջ են, պետք է առավել զգուշավոր լինեն: Զգոնություն կպահանջվի նաև այն Ձկներից, ովքեր քնքուշ զգացմունքներ են տածում գործընկերներից որևէ մեկի հանդեպ: Մի խառնեք անձնական և գործնական շահերը, հակառակ դեպքում՝ անախորժություններն անխուսափելի են:

Օրվա երկրորդ կեսին իրավիճակը կփոխվի: Ձեզ ավելի ինքնավստահ և հանգիստ կզգաք: Այդ ընթացքում կարող եք կարևոր որոշումներ կայացնել: Լավ կդասավորվեն գործուղումները,իսկ բանակցություններն արդյունավետ կլինեն: