Ծնվել է Հասմիկ Կարապետյանի առաջնեկը
Life.tert.am-ը գրում է.
Երգչուհի Հասմիկ Կարապետյանի և երաժիշտ Շանթ Կիրմիզյանի ընտանիքում դեկտեմբերի 15-ը կարևորագույն օր է դարձել: Երգչուհին այսօր մայր է դարձել: Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ Հասմիկն ամուսնուն՝ Շանթ Կիրմիզյանին, դուստր է պարգևել:
Մինչև վերջին պահը Հասմիկն ամեն բան անում էր՝ հղիությունը գաղտնի պահելու համար: Այսօր արդեն նրա փոքրիկը լույս աշխարհ է եկել: Երգչուհին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում է:
Երգչուհու համար բալիկ ունենալը մեծագույն երազանք էր: Այս մասին նա բազմիցս խոսել է: 2016 թվականին ընդառաջ իր հարցազրույցներից մեկում Հասմիկը նշել էր, որ ցանկանում է այս տարի մայրանալ: