Սև պղպեղի բուժիչ հատկությունները
Սև պղպեղը լիցքաթափող հատկություն ունի, հանգստացնում է նյարդերը: Օգնում է արցունքաբերության ժամանակ, օգտակար է ցրտից առաջացած հազի դեպքում: Բացում է ախորժակը, նպաստում մարսողությանը: Սև պղպեղը տաքացնում է ստամոքսն ու լյարդը, դուրս բերում տափակ ճիճուներին: Պղպեղը նաև հակաթույն է համարվում:
Սեւ պղպեղը կարող է օգնել ավելորդ քաշից ազատվել ցանկացող մարդկանց: Այս համեմունքն օգնում է այրել ավելորդ կալորիաները, քանի որ արագացնում է օրգանիզմում նյութափոխանակությունը: Այդ պատճառով էլ, չնայած այրող համին, որն առաջին հայացքից պետք է ախորժակ գրգռի, ավելորդ քաշ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում այս համեմունքն ավելացնել ուտեստներին:
Միայն անհրաժեշտ է հիշել` թույլատրելի չափաբաժինները գերազանցելիս համեմունքների մեծ մասը դառնում է թույն: