Բեյոնսեն կրկին ներկայացրել է Tiffany-ի՝ 30 մլն դոլար արժողությամբ «արյունոտ» ադամանդով (լուսանկարներ)
Հայտնի երգչուհի Բեյոնսեն կրկին կրել է հանրահայտ Tiffany ոսկերչական ապրանքանիշի 128,54 կարատանոց դեղին ադամանդը՝ դառնալով աշխարհում չորրորդ կինը և առաջին սևամորթը, որը կրել է այն:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Բեյոնսեն 30 մլն դոլար արժողությամբ զարդը վերջին անգամ կրել էր օգոստոսին:
Պարբերականը մանրամասնում է, որ դեղին ադամանդը, որը 1877 թվականին հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայի Քիմբերլիի գաղութային հանքավայրում և հայտնաբերման ժամանակ կշռել է 287,42 կարատ, ստացել է «արյունոտ» ադամանդի պիտակ: Դա պայմանավորված է այն փաստով, որ բրիտանական գաղութատիրության ժամանակ հանքավայրում հարկադիր աշխատանքի են տարվել սևամորթները, որոնք աշխատել են սարսափելի պայմաններում՝ չնչին վարձատրության համար:
Նշվում է, որ նախկինում Բեյոնսեին քննադատել էին «արյունոտ» ադամանդը կրելու համար, ինչից հետո աստղը հայտարարել էր, որ «հիասթափված և զայրացած է», որ իրեն «չեն տեղեկացրել ադամանդի պատմության վերաբերյալ հարցերի մասին»։ Այնուամենայնիվ, նա այժմ կրկին նկարահանվել է նոր կերպարով, որտեղ կրում է նույն դեղին ադամանդով վզնոցը: