Ջոլին մարմնից հեռացրել է Բրեդ Փիթին նվիրված դաջվածքը (լուսանկար)
Դերասանուհի Անջելինա Ջոլին հեռացրել է իր թևի դաջվածքը, որը նվիրված էր նախկին ամուսնուն՝ Բրեդ Փիթին։ Դա նկատել են աստղի երկրպագուները, գրում է korrespondent.net-ը։
Խոսքը Ջոլիի ձախ ուսին դաջվածքի մասին է։ Այն բաղկացած էր այն աշխարհագրական կետերի լայնություններից և երկայնություններից, որտեղ ծնվել են նրա երեխաները, ինչպես նաև նախկին սիրելին:
Առաջին տողը Կամբոջայում գտնվող վայրն է, որտեղ ծնվել է նրա ավագ որդին՝ Մեդոքսը, երկրորդը՝ Եթովպիայում է, որտեղ ծնվել է նրա դուստրը՝ Զախարան, երրորդը՝ Նամիբիայում է, որտեղ Անջելինան ծնել է իր դստերը՝ Շայլոյին, չորրորդը Վիետնամում է, որտեղ ծնվել է նրա որդին՝ Պաքս Թիենը, հինգերորդը և վեցերորդը՝ Ֆրանսիայում է, որտեղ ծնվել են երկվորյակներ Նոքսը և Վիվիենը։ Անհետացել է վերջին տողը, որը խորհրդանշում էր Բրեդ Փիթի ծննդավայրն Օկլահոմայում:
Հիշեցնենք, որ Ջոլին Փիթից ամուսնալուծության հայց է ներկայացրել 2016 թվականին։ 2019 թվականի գարնանը նրանց ամուսնությունը պաշտոնապես դադարեցվել է։ Հետագա բոլոր տարիներին մինչ օրս նախկին ամուսինները պայքարում են երեխաների խնամակալության իրավունքի համար։