Մեսսին աշխարհի լավագույն խաղացողն է․ Պոչետինո
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է թիմի տակտիկայի մասին ու գնահատել հարձակվող Լիոնել Մեսսիի խաղը։
-Ինչո՞ւ է Մեսսին աջ կողմից խաղում։ Իմաստ կա՞ նրանում, որ նրան ադապտացիայի համար ժամանակ է պետք։
-Տակտիկայի առումով մենք աշխատում ենք բազայի համակարգի վրա շատ տարբերակներով։ Դա նմուշ է, որով մենք խաղացողներին բացատրում ենք հարձակվողական ու պաշտպանողական գործողությունները։ Հետո խաղացողների առաջադրանքները կախված են լինում նրանից, թե որտեղ է գտնվում գնդակը։ Հարձակման գծում խաղացողներին որոշակի ազատ գործողություններ ենք թողնում։
Մեսսին խաղը կարող է սկսել աջից։ Նա նաև կարող է խաղալ կենտրոնում ու ավելի ներքև իջնել, որպեսզի խաղարկի գնդակը։ Նա կարող է խաղալ ցանկացած դիրքում։ Նա աշխարհի լավագույն խաղացողն է՝ խաղի բացառիկ հասկացողությամբ։ Նա խաղում է այնտեղ, որտեղ գտնվում է թիմին օգնելու համար,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում Paris Fans-ը։