Լուիզա Ղամբարյանը մեկնաբանում է իր ծանր հիվանդության մասին լուրը
Asekose.am-ը գրում է.
«Հարգելի հանդիսատես, Լուիզա Ղամբարյանի անսպասելի ծանր հիվանդության պատճառով այսօրվա «Սև դառը SHOCKոլադ» ներկայացումը հետաձգվում է հունիսի 15-ին ժամը 20։00:
Հայցում ենք ձեր ներողամտությունը: Լուիզան խոստանում է՝ ինչ գնով էլ լինի, իր ծննդյան օրը՝ հունիսի 15-ին ոտքի կկանգնի, և ներկայացումը կկայանա։
Այս թեմայի շուրջ պարզաբանում ստանալու համար Asekose.am-ը կապ հաստատեց դերսանուհու հետ, ով ասաց, որ իր վիճակը ծանր հիվանդություն անվանել մի փոքր սխալ է.
«Պարզապես ուժեղ մրսածություն է ինձ մոտ ու բարձր ջերմություն, փառք Աստծո, ծանր հիվանդություն չունեմ: Օրեր առաջ եմ վերադարձել արտերկրից, միգուցե հենց դա է մրսածությանս պատճառը»,-Asekose.am-ին տեղեկացրեց դերասանուհի Լուիզա Ղամբարյանը: