Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը դարձել են Earthshot Prize-ի պատվավոր հյուրերը. դքսուհին ներկայացել է «հին» զգեստով (լուսանկարներ)
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը մասնակցել են Earthshot Prize էկոլոգիական մրցանակաբաշխությանը, որը կայացել է Լոնդոնի Ալեքսանդրա պալատում: Այն անցկացվել է պատմության մեջ առաջին անգամ. մրցանակաբաշխության պատվավոր հյուրերը դարձել են Քեմբրիջի դուքսն ու դքսուհին:
Ինչպես գրում է Daily Mail-ը, միջոցառման համար 39-ամյա Քեյթ Միդլթոնը ընտրել է երկարափեշ բաց մանուշակագույն Alexander McQueen զգեստ, որով դքսուհին 10 տարի առաջ հանրության առջև էր հայտնվել Լոս Անջելեսում միջոցառումներից մեկի ժամանակ: Բայց, ինչպես հայտնի է, արքայազն Ուիլյամի կինը բավականին հաճախ է կրում նախկինում տարբեր հանրային առիթներին կրած հանդերձանք:
Earthshot մրցանակը նախաձեռնվել է արքայազն Ուիլյամի և Թագավորական հիմնադրամի կողմից և նվիրված է ամբողջ աշխարհում բնապահպանական խնդիրների լուծումներ գտնելուն: Քեմբրիջի դքսերը հատուկ ուշադրություն են դարձնում շրջակա միջավայրի պահպանությանը: