Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025
Lifestyle

Մերի Մակարյանը՝ նշանադրության, սիրելիի, իր առջև դրված սահմանափակումների և սպասվող հարսանիքի մասին

«Այս պահին հանգստանում եմ, քանի որ շատ գերլարված էի, հոգնած՝ կապված նախապատրաստական աշխատանքների հետ: Վստահ կարող եմ ասել, որ ամեն ինչ անցավ այնպես, ինչպես ուզում էի, ինչպես ծրագրավորել էի»,- Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանը, ով, ինչպես տեղեկացրել էինք, նշանադրվել է շաբաթ օրը:

Դերասանուհին դժվարացավ խոսել իր տպավարությունների ու զգացողությունների մասին, սակայն վստահ է, որ ճիշտ ընտրություն է արել:

«Հիմա չեմ կարող ասել` ինչ եմ զգում, քանի որ սա դեռևս սկիզբն է, սակայն հասկանում եմ, որ շատ պատասխանատու քայլ եմ արել, և հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,- անկեղծացավ Մերին:

Նշանադրության արարողության համար դերասանուհին նախապատվությունը տվել էր երկնագույնին և այդ ընտրությունը չէր սահմանափակել միայն զգեստով:

«Գույների համադրությունն ընտրել ենք Գեորգի Հարությունյանի և «Marmelad Avenue» կազմակերպության հետ, որոնք իմ ընկերներ են: Դրանք Dolce & Gabbana –ի ներկայացրած վերջին գույներն են: Ի դեպ, Մելանյա Թրամփն էլ էր այդ գույների մեջ պիջակ հագել վերջերս: Բացի դրանից, ես վարդագույնը չեմ սիրում(ժպտում է)»,- մանրամասնեց դերասանուհին:

Նշանադրության օրը համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ Մերին ոչ թե նշանադրվում է, այլ՝ ամուսնանում: Համացանցային օգտատերերի նման կարծիքի տեղիք էր տվել քահանայի ներկայությունը արարողությանը:

«Քահանայի ներկայությունը պայմանավորված էր նրանով, որ ցանկացած արարողություն ուղեկցվում է հոգևորական ծեսով, նշանադրությունը ևս ունի հոգևորական ծես, որը կատարեց իմ հորեղբոր տղան՝ Տեր Ադամ քահանա Մակարյանը»,- պատմեց Մերին:

Դերասանուհին և նրա ընտրյալը՝ Վարդանը, շուտով կամուսնանան, թեև Մերիի խոսքով՝ դեռ ոչինչ հստակ չեն ծրագրավորել.

«Անկեղծ ասած, հարսանիքի շրջանակների մասին դեռ չեմ մտածել, կարծում եմ, որ կլինի մեծ հարսանիք: Դեռ չենք որոշել, թե որտեղ կլինի հարսանիքը, չնայած բոլորն ասում են, որ այնտեղ պետք է լինի: Ամեն վայրկյան ամեն ինչ կարող է փոխվել, այսինքն՝ այդ առումով դեռ ոչինչ հստակ որոշված չէ»:

Մեր այն հարցին՝ արդյո ՞ք ամուսնությունից հետո դերասանուհին մշտական բնակություն կհաստատաի ԱՄՆ-ում, Մերին նշեց.

«Ես չեմ տեղափոխվում ԱՄՆ, ուղղակի այս փուլում մեկնում ենք, որովհետև ապագա ամուսինս այնտեղ է ծնվել և ապրում։ Բնականաբար, ես պետք է նրա կողքին լինեմ։ Երկու տեղում էլ կլինենք: Վարդանը հայ է և շատ է սիրում Հայաստանը»։

Զրույցի ընթացքում Մերին նշեց, որ հեռուստադիտողներն ու իր երկրպագուները կշարունակեն իրեն տեսնել էկրաններին.

«Այո, ինձ կշարունակեն տեսնել էկրաններին: Հայաստանում թե ԱՄՆ-ում ապրելը որոշակի առումով կապված է նաև իմ աշխատանքի հետ: Եթե այստեղ առաջարկ ունենամ, այստեղ կմնանք, եթե այնտեղ՝ ապա այնտեղ կապրենք այդ շրջանում»:

Մեր այն հարցին՝ արդյո ՞ք Վարդանն իրեն երբևիցե ընտրության առաջ կանգնեցրել է կամ որոշակի սահմանափակումների մեջ դրել է, Մերին ժպիտով պատասխանեց.

«Այո, ընտրյալս որոշակի սահմանափակումներ արել է, սակայն ընտրության առաջ չի կանգնեցրել, որովհետև ինքը գիտի, որ դա իմ մասնագիտությունն է, որը ես շատ եմ սիրում , ինձ լավ եմ զգում այս ասպարեզում: Հավանաբար չեն լինի երկարատև նկարահանումներ, քանի որ գիտենք, որ սերիալների նկարահանման ժամերը բավական երկար են»:

Այս փուլում դերասանուհին հանգստանում է, ավելին՝ հրաժարվել է բոլոր սերիալային առաջարկներից.

«Այս շրջանում աշխատանքային փուլում չեմ, որքան առաջարկ որ եղել է, բոլորը մերժել եմ, որովհետև «Առաջնորդները» սերիալի նկարահանումներն արդեն ավարտվել են, և ուզում էի, որ միայն դրանով զբաղված լինեի: Դուրս եմ եկել նաև երևանյան ժամանցային վայրերից մեկից, որտեղ աշխատում էի: Ամեն ինչ մի փոքր կրճատվել է այս շրջանում, մի քիչ հանգստանալուց հետո կանցնեմ այսպես ասած նոր փուլի՝ ավելի հանգիստ աշխատանքային գրաֆիկով»:

Զրույցի վերջում դերասանուհին չցանկացավ հստակեցնել, թե երբ կմեկնի Հայասատանից:

Նշենք, որ դերասանուհու ընտրյալը մասնագիտությամբ փաստաբան է և ապրում է ԱՄՆ-ում: