Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
Lifestyle

Աստղագուշակ՝ մայիսի 29-ի համար

Խոյ: Ամենահարմար օրն է որևէ նոր գործ ձեռնարկելու համար: Բայց սկզբից ամեն ինչ լավ մտածեք, լավ կշռադատեք, հիշեք ձեր նախորդ փորձը: Հնարավոր է նախապատրաստությունը զբաղցնի օրվա առաջաին կեսը, բայց օրվա երկրորդ կեսը լիուլի բավարար կլինի ռեալ գործողությունների համար, որոնք զարմացնելու աստիճան արդյունավետ կլինեն:

Այսօր դուք սովորականից ավելի շատ կզգաք այլ մարդկանց բարոյական աջակցության կամ ուղղակի հավանության կարիքը: Ո՞ւմ դիմել: Առաջին հերթին՝ ոչ ընտանիքի անդամներին: Դիմեք հին ընկերներին՝ նրանց համար ավելի հեշտ կլինի հասկանալ ձեր քայլերի դրդապատճառները: Ձեզ մի մեղադրեք էգոիզմի մեջ: Էնչ էլ որ ասեն շրջապատի մարդիկ, ձեր եսասիրությունը խելամիտ չափերի մեջ է:

Ցուլ: Ձեր բախտն այսօր չի բերում այն առումով, որ երկնքից փողեր չեն թափվում, իսկ թագաժառանգն էլ սպիտակ ձիով ձեզ չի դիմավորում շքամուտքի առաջ: Այդ ամենի համար հարկ կլինի չարչարվել, ջանք թափել: Արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա: Այդ պատճառով էլ ոչ մի դեպքում ձեզ չի կարելի ալարել, ձեռքերը կախել, հետաձգել գործերը:

Կենսական բարձր ներուժի շնորհիվ դուք հոգնածություն չեք զգում, եթե նույնիսկ արտաժամ եք աշխատում կամ երկար եք մնում մարզադահլիճում: Երեկոն նպաստավոր է առողջարարական և կոսմետիկ պրոցեդուրաների, ինչպես նաև մերսման սեանսների համար:

Երկվորյակ: Օրվա առաջին կեսը մասնագիտական բնագավառում նոր հանրավորություններ կընձեռի ձեզ, իսկ նրանք, ովքեր դեռ չեն կողմնորոշվել նպատակակետերի հարցում, հետաքրքիր գաղափարներ կհղանան: Օրվա այդ ժամանակահատվածը հաջող կդասավորվի նաև նանց համար, ում հետաքրքրությունները կլինեն ընտանիքի և անձնական կյանքի շրջանակներում: Դուք կհասկանաք մարդկանց, կգուշակեք մտերիմների թաքուն ցանկությունները, կնպաստեք դրանց իրականացմանը:

Օրվա երկրորդ կեսին իրենց զգացնել կտան որոշ հին խնդիրներ, հնարավոր է՝ ծագեն նորերը: Թե մեկը և թե մյուսը ձեր հակառակորդների ձեռքի գործն են, ովքեր կարողացել են հմուտ կերպով որպես բարեկամ ներկայանալ: Շատ Երկվորյակներ կզղջան, որ այդքան դյուրահավատ են գտնվել նրանց նկատմամբ:

Խեցգետին: Վատ օր չէ աշխատանքի համար: Առաջին հերթին սա վերաբերում է այն Խեցգետիններին, ում գործունեությունը կապված է մանկավարժության, լրատվության և բժշկության հետ: Ձևավորվում են ամուր գործնական կապեր, կարելի է աշխատանքի փոփոխության կամ ինքնուրույն առևտրային գործունեություն սկսելու հետ կապված հարցեր քննարկել: Ձեր տեսակետը սիրով կլսեն նույնիսկ այն մարդիկ, ում կյանքի փորձին ու գիտելիքներին դուք մեծ հարգանքով եք վերաբերվում:

Նշանի շատ ներկայացուցիչների օրվա ընթացքում կճնշի ամհասկանալի մի անհանգստություն,որ կխանգարի կենտրոնանալ, կողմնորոշվել իրավիճակներում, հասկանալ, թե որն է տվյալ պահի ճիշտ պահելաձևը: Միայնակ հաղթահարել այդ զգացումը հեշտ չի լինի: Ավելի լավ է դիմեք այն մարդու օգնությանը, որի հանդեպ անտարբեր չեք:

Առյուծ: Հնարավոր են առանձին լարված պահեր, բայց ընդհանուր առմամբ օրը բարեհաջող է: Գործընկերների հետ փոքր տարաձայնությունները սրտին մոտ մի ընդունեք և այդ ամենին վերաբերվեք այնպես, որ դրանք հետևանքներ չեն ունենա և արագ կմոռացվեն: Գլխավորը՝ որ կարողանաք կարևոր հարցերի հետ կապված վերջնական որոշումը հետաձգել և չշտապել վերջակետ դնել: Դրա համար ամենահարմար պահը չէ այսօր:

Հնարավոր են ֆինանսական դժվարություններ, որոնք հետևանք են ձեր սխալ որոշումների: Աշխատեք խուսափել չծրագրավորված գնումներց (հատկապես խոշոր), ծայրահեղ դեպքում՝ օրվա երկրորդ կեսին:

Կույս: Բարենպաստ օր է նոր ձեռնարկումների, խոշոր ծրագրերի կյանքի կոչման համար: Ամեն քայլափոխի հաջողությունը ուղեկցում է ձեզ: Գլխավորը՝ ճիշտ ընտրեք այն գործը, որը ձեզ հոգեհարազատ է: Հիշեք, որ այսօր ճիշտ որոշումները ջրի մակերեսին են և կարիք չկա հասարակ հարցերի պատասխանները գտնելու վրա գլոխ կոտրել:

Օրը բարենպաստ է նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Կույսերը հեշտ են լեզու գտնում սիրելիների հետ, ստեղծում են ներդաշնակության և փոխըմբռնման մթնոլորտ: Կարելի է հյուրեր ընդունել, ընտանեկան տոներ կազմակերպել, երեխաների և մեծահասակների համար ժամանցի ձևեր մտածել: Այսօր դուք այդ ամենը կանեք գերազանց:

Կշեռք: Օրվա սկզբում հնարավոր են դժվարություններ, շատ Կշեռքների հարկ կլինի լուծել ֆինանսական բնույթի ոչ պարզ հարցեր: Իրավիճակը բարդ է այնքանվ, որ հնարավո չէ որևէ մեկից խորհուրդ հարցնել և դրա ժամանակն էլ չկա: Ամեն ինջ ստիպված կլինեն ինքնուրույն հաղթահարել: Բարեբախտաբար նրանց հետ է սուր կանխազգացողությունը, որի վրա հնարավոր է հենվել:

Փոխարենը օրվա երկրորդ կեսը անհամեմատ ավելի բարեհաջող է և կբերի բազում հաճելի անակնկալներ: Անձնական կյանքում շատ բան փոխվում է դեպի լավը, Չկան անհասանելի նպատակներ: Ձեզ պետք կգան որոշ գիտելիքներ  հոգեբանությունից և, իհարկե, մարդկանց հարցում կողմնորոշվելու ունակությունը:

Կարիճ: Գործնականության տեսանկյունից օրը բարեխաջող է: Բոլոր մասնագիտական դժվարությունները և աշխատանքային խնդիրները հաղթահարում եք արագ և արդյունավետ: Շատ Կարիճներ կստանան անսպասելի և գայթակղիչ գործնական առաջարկներ, կսկսեն համագործակցել մարդկանց հետ, ովքեր նրանց համար կբացեն նոր հորիզոններ:

Երեկոյան բարձր կլինի ստեղծագործական ներուժը: Այդ պատճառով էլ օրվա այդ հատվածը խիստ բարենպաստ է երևակայություն և ոչ միանշանակ մոտեցում պահանջող գործերի համար: Եթե ռոմանտիկ տեսակցություն ունեք, կարող եք չանհանգստանալ՝ այն անմոռաց կդառնա:

Աղեղնավոր: Օրը հարուստ է տարբեր տեսակի դժվարություններով, բայց դուք դրանք հաղթահարում եք թեթև, հիմնականում՝ հնարամտության հաշվին: Այդ գործընթացը կարող է նույնիսկ ձեզ հաճույք պատճառել: Շրջապատի մարդիկ հետաքրքրությամբ հետևում են, թե ինչպես եք դուք գնում հաջողության հետևից: Ինչ-որ մեկը կարող է նույնիսկ նախանձել, բայց խանգարել՝ չի համարձակվի: Օրը բարենպաստ է ազդեցիկ դեմքերի և պաշտոնյաների հետ շփումների համար:

Ընտանեկան ճակատում հնարավոր են թյուրիմացություններ, տարաձայնություններ, բայց դրանք ժամանակավոր են, և ընտանիքի անդամները հասկանում են դա: Շատ Աղեղնավորների համար օրը հիշարժան կդառնա ռոմանտիկ պատմություններով, նրանք հեշտությամբ կսիրահարվեն՝ գլուխը կորցնելու աստիճան:

Այծեղջյուր: Աշխատանքի վայրում խնդիրներից խուսափել չի հաջողվի, բայց շանս կա՝ նվազագույնի հասցնելու դրանց հետևանքները: Աշխատեք ունենանալ աջակցությունն այն ազդեցիկ մարդու, ում խոսքը լսում են ոչ միայն ձեր կողմնակիցները, այլև հակառակորդները: Ցանկալի չէ ֆինանսների հետ կապված ինքնուրույն և շտապողական որոշումներ կայացնելը: Այսօր գումարները ճիշտ տեղաբաշխել և նպատակաուղղել ձեզ չի հաջողվի:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը թերևս բարենպաստ է, մտերիմների հետ շփումները կուրխացնեն ձեզ: Կարելի է զբոսնել ընտանիքի անդամների հետ, մանկական հանգստի հետ կապված հարցեր լուծել, նախապատրաստվել ճանապարհորդության:

Ջրհոս: Ամեն ինչ չէ, որ հաջող է ստացվում, բայց մի հուսահատվեք: Ձեզ կհաջողվի դուրս գալ դժվարին իրավիճակներից, միչև վերջ հասցնել կարևոր գործերը, կյանքի կոչել նոր մտահղացումներ: Գլխավորը՝ չշտապել և չափից դուրս լուրջ չընդունել ձեր բարեկամների անվերջ խորհուրդները: Աշխատանքին վերաբերող կարևոր հարցերի և երկարաժամկետ համագործակցության հետ կապված որոշումներ կայացնելը ցանկալի չէ:

Երեկոն բարենպաստ է մտերիմ մարդկանց հետ շփումների, ռոմանտիկ տեսակցությունների, ընկերական երեկոների համար: Այն Ջրհոսները, ովքեր կնախընտրեն երեկոն անցկացնել միայնակ, հնարավոր է, մռայլ մտքերի հաղթահարման հետ կապված խնդիրներ ունենանան: Սպասելի է ինքնազգացողության թեթև վատացում:

Ձկներ: Դուք այսօր հրաշալի եք հարաբերվում ձեր գործընկերների և ղեկավարների հետ. այդ պատճառով էլ մասնագիտական գործունեության մեջ հասնում եք նկատելի հաջողությունների: Օրը բարենպաստ է, և հնարավորություն կա, որ դուք ձեզ ցուցադրեք ամենալավ կողմերով, համոզեք մարդկանց, որ արժանի եք առաջխաղացման և նոր պաշտոններ զբաղեցնելու: Օրը բարենպաստ է նաև սովորելու և մասնագիտական կարգը բարձրացնելու համար:

Սակայն օրը Ձկների համար զերծ չի լինի խնդիրներից: Դրանք կլինեն ֆինանսական բնույթի: Նշանի շատ ներկայացուցիչներ ստիպված կլինեն զգալիորեն կրճատել ծախսերը: Հնարավոր է՝ արժեքավոր իր կորցնեն: Այդուհանդերձ՝ զգացմունքայնության ֆոնը կայուն է, օրվա ընթացքւմ լավ տրամադրությունը կպահպանվի: