Ինչ կլինի, եթե ամեն օր գարեջուր խմեք
Տեսակետներ կան, թե առողջության համար վտանգավոր են միայն սպիրտային խմիչքները: Իսկ, օրինակ, գարեջուրը թեթև խմիչք է` առանց վնասակարության:
Այսօր կներկայացնենք, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե ամեն օր գարեջուր խմեք:
Ինչ է տեղի ունենում օրգանիզմում գարեջուր խմելուց հետո 24 ժամվա ընթացքում
20 րոպեից առաջանում են ուրախության և այլ հետաքրքիր էմոցիաներ,
1-1.4 ժամից առաջանում է քնկոտություն,
12-24 ժամից առաջանում է գլխացավ, գլխապտույտ, ծարավի զգացում:
Գարեջուրն ամեն օր օգտագործելու հետևանքները.
գաստրիտ, անկումային տրամադրություն, ծանրության զգացում,
հեպատիտից մինչև լյարդի ցերոզ,
թուլություն ոտքերում, անքնություն, դիմադրողականության անկում:
Որպեսզի չմտածեք գարեջրի օգտագործման վատ հետևանքների մասին, հիշեք, որ ամենուր կարևոր է չափի զգացումը: