Գիտնականները ծխախոտի վնասակար նոր հատկություններ են բացահայտել
Ծխելու վնասակար հատկությունների մասին բազմաթիվ պարզաբանումներ են արվել: Ծխելը կարող է առաջացնել հիշողության մասնակի կորուստ:
Այս եզրակացությանն են եկել Գիտնականները փաստում են, որ ովքեր թողել են ծխելը, ի վիճակի են մտապահել տեղեկություններն այնպես, ինչպես չծխողները:
Մասնագետների անցկացրած հետազոտությանը մասնակցել է 18-25 տարեկան 70 կամավոր` 27 ծխող, 18 նախկին ծխող և 24 չծխող: Փորձը կատարելու համար կամավորները պետք է շրջեին համալսարանի տարածքով և փորձեին մտապահել հատուկ տեղերում դրված որոշակի առարկաներ:
Հետազոտության ղեկավարի խոսքերով` առաջադրանքը ամենավատը կատարել են ծխողները:
Նրանք հիշել են պահանջվող տեղեկության ընդամենը 59%-ը, մինչդեռ նախկին ծխողները` 71%, իսկ չծխողները` 81%: Մոտակա ժամանակաշրջանում գիտնականները նախատեսում են ուսումնասիրել պասիվ ծխողների հիշողությունը:
Բացի դրանից, համալսարանի գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել գորգերի, վարագույրների, գույքի վրա մնացած տոքսինների և ծխախոտի ծխի ազդեցությունը օրգանիզմի վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: