Յուրի Ջորկաեֆը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին
Ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը Թվիթերի իր էջում շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին Եվրոպա լիգայում հաղթանակի կապակցությամբ:
Ջորկաեֆը հրապարակել է իր և Մխիթարյանի լուսանկարը՝ գրելով՝ «այդ օրն ինձ ասացիր, մի օր կնվաճես գավաթը, դու արժանի ես դրան ընկերս, կեցցես»:
Տեղեկացնենք, որ Ջորկաեֆը 1998 թվականին Ինտերի կազմում դարձել է ՈՒԵՖԱ-ի գավաթակիր: