Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia
Economy

Իշխանափոխությունից առաջ ամեն չորրորդ քաղաքացին էր աղքատ, հիմա՝ ամեն երրորդը. 2018թ․-ին էլ խոստացել, որ վերացնելու են ծայրահեղ աղքատությունը, բայց այն աճում է՝ նաև ահագնացող գնաճի հետևանքով. Ավետիսյան

Tert.am-ը հրապարակում է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հոդվածը՝ Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի մասին:

1. Տնտեսություն

Օրվա իշխանության խոստումներն այս անգամ էլ վերաբերում են 2026թ․-ին՝

- ՀՆԱ-ի տարեկան միջին աճը նվազագույնը դարձնել 7 տոկոս,

- օտարերկրյա ուղղակի ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 6 տոկոս,

- համախառն գործոնային արտադրողականության տարեկան աճը՝ առնվազն 5 տոկոս:

Հիմա հերթով անդրադառնամ նաև այս խոստումների։

2018թ․ խոստանում էին մինչև 2050թ․ ՀՆԱ-ի միջին տարեկան 9,5 տոկոսանոց աճ, օտարերկրյա ներդրումների բում։

Ստացվեց բոլորովին այլ պատկեր։ 2017թ․ ՀՆԱ-ն աճել է 7,5 տոկոսով, իսկ 2018թ. հունվար-ապրիլին՝ մինչև իշխանափոխությունը, ՀՆԱ-ի աճը հասել էր 9,5 տոկոս: Առկա էր երկնիշ աճի իրական ներուժ, սակայն հաջորդիվ ՀՆԱ-ի աճի տեմպը նվազեց և 2018թ. ամփոփվեց 5,6 տոկոսով, իսկ 2019թ. կազմեց 7,6 տոկոս:

2020թ․ ՀՆԱ-ն կրճատվեց 7,4 տոկոսով` շուրջ 3 անգամ ավել չափով, քան համաշխարհային տնտեսությունը և էապես ավել, քան մեր տարածաշրջանում։

2021թ․ առաջին վեց ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 5 տոկոսով` 0,7 տոկոսային կետով պակաս չափով, քան միջին գնաճը։

Իբրև առանցքային կարևորում են աշխատանքի արտադրողականությունը, սակայն համախառն գործոնային արտադրողականության աճը թիրախավորում են ավելի քիչ, քան ընթացիկ միջին գնաճն է։ Այսինքն՝ իրականում թիրախավորում են արտադրողականության 0-ական աճ կամ նույնիսկ՝ նվազում։

2018թ.-ից հետո արձանագրվում է կապիտալի փախուստ երկրից: 2019թ․ օրվա իշխանավորների պարծանքի «ոսկե դարն» է։ Բայցևայնպես, 2019թ. նախորդ տարվա համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ներհոսքը նվազեց 0,4 տոկոսով, իսկ ՕՈՒՆ-ի զուտ ներհոսքը՝ 42 տոկոսով, վերաներդրումները՝ 30 տոկոսով։ 2019թ. Վրաստանում գրանցվել է շուրջ 6,5 անգամ ավել չափով ՕՈՒՆ-ի ներհոսք, քան Հայաստանում:

2020թ․ գրանցվեց ՕՈՒՆ-ի արդեն բացասական զուտ ներհոսք՝ 7,1 միլիարդ դրամի չափով։ 2021թ․ առաջին եռամսյակում ՕՈՒՆ զուտ ներհոսքը կազմել է ընդամենը 35 մլն ԱՄՆ դոլար՝ միլարդավոր դոլարների հասնող իշխանական խոստումների փոխարեն։

Պետական պարտքի բեռի շարունակական ավելացմամբ սահմանափակվում է նաև մեր երկրի զարգացման ապագա հնարավորությունը։

2018-2020թթ․ ՀՀ դրամով արտահայտված պետական պարտքն աճել է 27 տոկոսով՝ շուրջ 10 անգամ բարձր տեմպով, քան ՀՆԱ-ն։ Պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2017թ․ եղել է 55,7 տոկոս, 2020թ․՝ 67,3 տոկոս՝ պարտքային բեռի կառավարումը տեղափոխելով որակապես առավել բարձր ռիսկի գոտի։

2020 թվականի սկզբի համեմատ՝ այս տարվա առաջին կիսամյակում ևս՝ 10,3 տոկոսով կամ շուրջ 625 միլիոն ԱՄՆ դոլորով աճել է ՀՀ արտաքին պարտքը։

2. Աշխատանք և սոցիալական պաշտպանություն

Այս ոլորտում նորից խոստանում են՝

-     նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել, համապատասխանաբար` պարենային և  սպառողական զամբյուղների արժեքներին,

-     նվազագույն աշխատավարձը սահմանել 85000 դրամ,

-     կրկնակի նվազեցնել աղքատության մակարդակը և վերացնել ծայրահեղ աղքատությունը,

-     գործազրկության մակարդակը կրճատել՝ հասցնելով 10 տոկոսի։

Անապահովության նպաստների չափերի բարձրացման մասին խոսք չկա։ Սա էլ այն դեպքում, երբ 2019թ․ աղքատության մակարդակը աճել է 3 տոկոսային կետով և դարձել է 26,3 տոկոս։ ՀԲ նախնական գնահատմամբ 2020թ․ այն ևս աճել է 7 տոկոսային կետով։

Այսինքն՝ իշխանափոխությունից առաջ ամեն չորրորդ քաղաքացին էր աղքատ, հիմա արդեն՝ ամեն երրորդն է աղքատ։

2018թ․-ին էլ էին խոստացել, որ վերացնելու են ծայրահեղ աղքատությունը։ Ստացվեց հակառակը․ այն աճում է՝ նաև ահագնացող գնաճի հետևանքով։

Խոստանում են նաև կառուցել և վերակառուցեն նոր դպրոցներ և ամենակարևորը՝ նոր դպրոցներում պետք է տեղադրեն ամբողջությամբ նոր գույք։ Սակայն այս շրջանակներում որևէ կերպ չեն անդրադառնում ամենակարևոր խնդիրներին՝ հատկապես գյուղական բնակավայրերում դպրոցահասակ երեխաների թերսնման բարձր մակարդակը, գյուղատնտեսական ծանր աշխատանքներում անչափահաս երեխաների ներգրավվածության իրապես բարձր մակարդակը։ Եվ մտահոգիչ այս ցուցանիշների նվազեցումները թիրախավորված չեն օրվա իշխանությունների բերած հնգամյա ծրագրում։

Հիմա կոնկրետ այլ փաստեր ևս․

2020թ․ հունվարի 1-ից կենսաթոշակի միջին չափը բարձրացել է 7-8%-ով, նվազագույն ամսական աշխատավարձը՝ 13000 դրամով, իսկ անապահովության նպաստի չափերը մնացել են անփոփոխ։ Սննդամթերքի միջին գներն այս ընթացքում աճել են 13,1 տոկոսով։ Մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը հասել է 66600 դրամ, իսկ պարենային զամբյուղինը՝ 36000 դրամ։ Այսինքն՝ թոշակի միջին չափով հնարավոր է ամսվա ընթացքում կատարել միայն 20 օրվա նվազագույն սպառման ծախսերը, իսկ կենսաթոշակի նվազագույն չափը բավականացնում է 20 օրվա միայն սննդի նվազագույն ծախսին։

Զբաղվածության պետական աջակցության ծրագրերը 2018թ․ թերակատարել եք 75 տոկոսով, 2019թ․ 50 տոկոսով։ Տարեկան 3-4 հազար գործազուրկներ չեն կարողացել ստանալ պետական աջակցություն՝ ոլորտի պատասխանատուների կառավարման ձախողումների հետևանքով։ Սակայն այս ընթացքում ոլորտի պատասխանատու բարձրաստիճանները՝ նախարար, տեղակալ և այլն, ստացել են ամսական պարգևատրումներ իրենց հիմնական աշխատավարձից ավել չափով։ Մեր բազմաթիվ և փաստարկված քննադատություններից հետո՝ 2020թ․-ին ձևական կատարողական ապահովելու համար զբաղվածության 13 պետական ծրագրերին հատկացված 1,8 միլիարդ դրամ միջոցներից դեկտեմբեր ամսվա դրությամբ չծախսված շուրջ 1 միլարդ դրամը ոտքի վրա հատկացրեցիք միայն մեկ ծրագրի՝ անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության ծրագրին։ Այս ծրագիրն էլ անվանեցիք՝ որպես նոր ծրագիր, չնայած այն ներդրաված է 2014թ․-ից։

2020թ․ հունվարի համեմատ՝ 2021թ․ հունիսին գրանցված աշխատողների թվաքանակն ավելացել է 45356-ով։ Այդ ամիսներին զբաղվածության պետական ծառայության կողմից հրապարակված աշխատուժի պահանջարկը, այն է՝ չկրկնվող թափուր աշխատատեղերի ընդհանուր թիվը կազմել է 3913։ Փաստորեն՝ նոր գրանցված աշխատողների մեջ առավելագույնը 8,6 տոկոսն է իրականում գտել աշխատանք, իսկ մնացած մասը եղել են առանց աշխատանքային պայմանագրերի աշխատողներ։ Գրանցված աշխատողների թվաքանակի ավելացումները հիմնականում ստվերային զբաղվածության բացահայտման արդյունք է կամ թերզբաղվածության մակարդակի աճի հետևանք, երբ մեկ լրիվ հաստիքի վրա գործատուները գրանցում են երկու և ավելի աշխատողների։ Իսկ դրանով իշխանավորների պարբերաբար պարծենալը հանրության շրջանում տարածվող մանիպուլացիայի հերթական դրսևորումներից է։

Անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման գործընթացը իշխանափոխությունից հետո լիարժեք ձախողված է, սակայն այդ ընթացքում պարբերաբար խոստացել են դա անել։ Հիմա էլ նորից պոպուլիստական ձևակերպումներով կարևորում են սոցիալական ծրագրերի հասցեականության բարձրացումը։ Իսկ գործնականում այդ հասցեականության ապահովման հիմքը անապահովության գնահատման համակարգն է։

Բովանդակային մյուս բարեփոխումների հիմնական ուղղությունները ձևակերպել են ցանկությունների մակարդակում։ Չկան արդյունքային չափելի թիրախներ։ Նախորդ երեք տարիներին այդ ուղղություններով կատարված աշխատանք և շոշափելի որևէ արդյունք չեն մատնանշում, քանի որ իրականում դրանք չկան։

3. Ժողովրդագրություն

Իշխանափոխությունից հետո հայտատարեցին՝ այլևս ժողովրդագրական ռազմավարության անհրաժեշտությունը չկա: Իրենք են եկել և լինելու է բեյբի բում, աննախադեպ հայրենադարձություն, մինչև 2050թ. Հայաստանը ունենալու է 5 մլն բնակչություն: Ի դեպ՝ դրանից առաջ իրենց նախընտրական ծրագրով խոստացել էին մինչև 2040թ. ունենալ 6 մլն բնակչություն:

Բնակչության թվաքանակի աճի մասին էլ բան չեն խոստանում։ Պարզ է, թե ինչու:

Հիմա արդեն խոստանում են՝ մշակել ժողովրդագրական ռազմավարություն, բազմազավակ ընտանիքներին աջակցության մասին օրենք։ Ի դեպ՝ այս օրենքը գործող ՀՀ Սահմանադրության պահանջով պետք է ընդունած լինեին դեռևս 2018թ․-ին, սակայն այդպես էլ չեն կատարում սահմանադրական նաև այս պահանջը։

Փոխարենը, 2019-2020թթ․ պոպուլիստական հերթական քայլերով, առանց ազդեցության գնահատման ավելացրեցին երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը՝ առաջին և երկրորդ երեխայի համար։ Իրականում եղավ՝ ժողովրդագրական ոչ մի արդյունք, անհասցեականություն և պետական բյուջեից միալիարդավոր դրամների փոշիացում։ Փաստ է՝ 300 հազար դրամ միանվագ այս նպաստը չի կարող որոշիչ լինել երեխա ունենալու ծնողների որոշման համար։

Բնական հավելաճ ապահովելու նպատակով պիտի թիրախավորվեն երրորդ և հաջորդ երեխայի ծնունդները, այլ ոչ թե առաջինը և երկրորդը։ Կարծես այս պնդումը հասկացել են՝ երեք տարի ուշացումով և պետական ռեսուրսները փոշիացնելուց հետո։

Սակայն նորից պոպուլիստական դրսևորում՝ մինչև 2026թ․ խոստանում են իրականացնել աջակցության նոր ծրագիր, ըստ որի ամսական 50 հազար դրամ կհատկացնեն բոլոր ընտանիքների երրորդ և հաջորդ երեխաներին՝ առանց կարիքի համալիր գնահատման։ Օրինակ՝ ծայրահեղ աղքատ ընտանիքի երրորդ երեխան էլ կստանա 50 հազար դրամ, ամսական մեկ միլոն դրամ և ավել եկամուտ ունեցող ընտանիքի երրորդ երեխան էլ։ Այսինքն՝ պոպուլիստական մղումներով անտեսում են սոցիալական արդարության բաղադրիչը։

Շարունակվող ճգնաժամի ֆոնին ձևավորվում է նաև արտագաղթի նոր ալիք․

2021թ․ հունվար-հունիսին Հայաստանից ՀՀ քաղաքացիների մեկնումների թիվը 94 հազար 338-ով գերազանցել է Հայաստան ժամանումների թվին։ Այս բացասական միտումը շարունակվել է նաև հուլիսին։

4. Հանրային ծառայության ոլորտ

Նախորդ երեք տարիներին առաջացրել են համակարգային բնույթի նոր խնդիրներ։ Դրանց և դրանց վտանգավոր հետևանքների մասին բազմաթիվ առիթներով բարձրաձայնել ենք, մասնավորապես․

-     պետական ինստիտուտների կազմաքանդում և անգործություն,

-     պոպուլիզմ և տոտալ անպատասխանատվություն,

-     անբարտավան ու մեծամիտ կեցվածք, հանրային քննարկումների բացակայություն, մասնագիտական տեսակետների նկատմաբ անտարբերություն,

-     պետական կառավարման ապիկարություն և եղած մասնագիտական ներուժի մսխում,

-     ոլորտների պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաններին անաշխատ և ապօրինի պարգևատրումներ։
Ավելին․․․