Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ․ Մանվել Խնձրցյանը կիսաեզրափակչում է
Ուֆայում մեկնարկել է ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ն։ Այսօր իրենց մեկնարկային հանդիպումներ են անցկացրել Հայաստանը ներկայացնող ազատ ոճային երեք ըմբիշ։
57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը կիսաեզրափակչում է, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ 1/4 եզրափակչում, գերլարված պայքարում Մանվելը հաղթել է իրանցի ըմբիշին։
Իսկ 70 կգ քաշային Նարեկ Հարությունյանը 1/4-ում պարտվել է մոլդովացի ըմբիշին: 65 կգ քաշային Դավիթ Մարգարյանը 1/4-ում պարտվեց ամերիկացի մրցակցին:
Աշխարհի առաջնություն․ Ուֆա 2021․ Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերը
Ազատ ոճ
57 կգ Մանվել Խնձրցյան
61 կգ Լևիկ Միքայելյան
65 կգ Դավիթ Մարգարյան
70 կգ Նարեկ Հարությունյան
74 կգ Արմեն Մուսիկյան
92 կգ Սերգեյ Սարգսյան
125 կգ Լյովա Գևորգյան
Հունահռոմեական ոճ