Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025
Lifestyle

Աստղագուշակ՝ մայիսի 20-ի համար

Խոյ: Այսօր կարող եք մեծ հաջողությունների հասնել, եթե օրը նվիրեք ստեղծագործական մոտեցում պահանջող գործերին: Չեք ցանկանա հետևել կանոններին և անել այն, ինչ ձեզնից ակնկալում են: Այսօր ձեզ  համար շատ ավելի հետաքրքիր է նոր փորձարկումներ կատարել, փորձել այն ամենն, ինչը նախկինում չեք արել: Հենց այս առանձնահատկության շնորհիվ էլ, նշանի շատ ներկայացուցիչներ այսօր հետաքրքիր ծանոթություններ կհաստատեն:

Կենսական ներուժը բարձր է,ինքնազգացողությունից չեք դժգոհի: Անգամ լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո, հոգնածություն չեք զգա: Հրաշալի օր է առողջարարական պրոցեդուրաներ սկսելու, նաև որևէ դիետայի հետևելու համար:

Ցուլ: Հնարավորինս  շատ աշխատեք, ջանք ու եռանդ մի խնայեք և մեծ հաջողությունների կհասնեք: Այսօր քչերը կցանկանան օգնել ձեզ, ինչի համար ամենևին էլ չարժե անհանգստանալ: Դուք ինքնուրույն գլուխ կհանեք ստեղծված իրավիճակից, ինքներդ կհաղթահարեք բոլոր դժվարությունները,և, միևնույն ժամանակ,  շատ կարևոր տեղեկություններ կստանաք:

Մտերիմների հետ հարաբերությունները փոքր-ինչ լարված են, քանզի այսօր տարված եք ձեր սեփական խնդիրներով և հաճախ աչքաթող եք անում նրանց, ովքեր ձեր կողքին են:Բարեբախտաբար, լուրջ տարաձայնություններ չեն ծագի, և եթե սիրելի մարդկանց ավելի շատ ուշադրություն դարձնեք, ապա հարաբերությունները լիովին կվերականգնվեն:

Երկվորյակ: Այսօր ապավինեք մարդկանց ճանաչելու ձեր կարողության: Այն ձեզ չի հիասթափեցնի: Անգամ առաջին հանդիպումից ստացած տպավորությունը ճիշտ է: Հարաբերություններում հեշտ կողմնորոշվելու ունակությունը՝ կօգնի թե՛ անձնական և թե՛ գործնական հարցերում: Եթե թեթև ֆլիրտի ցանկություն առաջանա, ապա մի զրկեք ձեզ այդ հաճույքից, այն ոչ միայն դրական լիցքեր կհաղորդի, այլ նաև անմոռաց ռոմանտիկ պահեր կպարգևի:

Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի կենտրոնանալ աշխատանքի վրա, սակայն, բարեբախտաբար, լուջ վրիպումներ չեն լինի: Այնուամենայնիվ, ցանկալի չէ ծայրահեղ ուշադրություն պահանջող  գործեր ձեռնարկել:

Խեցգետին: Փորձեք վերլուծել նախորդ օրվա իրադարձությունները, գնահատել ձեր վարքագիծը, դա կօգնի խուսափել հետագա սխալներից: Այսօր դրական միտումների ազդեցությունը մեծ է, և լուրջ անախորժությունների վտանգ չկա: Այնուամենայնիվ, նոր գործեր չարժե ձեռնարկել: Այսօր չափազանց զգայուն եք, և ցանկացած  դժվարություն ձեզ համար իրական աղետ է: Այդ իսկ պատճառով, նշանի շատ ներկայացուցիչներ ցանկություն կունենան կիսատ թողնել սկսած կարևոր գործերը:

Որքան շատ ժամանակ տրամադրեք սիրելիների հետ շփմանը, այնքան ներդաշնակ կզարգանան ձեր հարաբերությունները, ընդ որում՝ ոչ միայն այսօր, այլ նաև հետագայում: Սիրահարված Խեցգետինները կարող են հաճելի անակնկալներ մատուցել սիրելիներին, այդ ջանքերն, անկասկած, բարձր կգնահատվեն:

Առյուծ: Մի շտապեք և առավել ուշադիր եղեք: Ասօր հաջողությունը հիմնականում կախված է՝ հակառակորդների կազմակերպած ծուղակները շրջանցելու ձեր ունակություններից: Դժվար թե կարիք լինի որևէ մեկից խորհուրդ հարցնել,մտերիմների փորձը ձեզ չի օգնի: Իրավիճակը, որում հայտնվել եք, բարդ է : Նախ փորձեք կողմնորոշվել սեփական զգացմունքներում :

Նոր գործեր ձեռնարկեք միայն այն դեպքում, եթե լիովին համոզված եք, որ դրանք իրենց ավարտին կհասցնեք: Երկարաժամկետ նախագծերը կարող են անորոշ ժամանակով ձգձգվել, իսկ պատճառը ոչ միայն դուք եք, այլ նաև անբարենպաստ հանգամանքները:

Կույս: Ամեն բան լավ է, սակայն շարունակ մռայլ տրամադրության մեջ եք և ինչ-որ անախորժությունների եք սպասում, այն դեպքում, երբ դրա համար ոչ մի պատճառ չունեք: Փորձեք վանել վատ մտքերը և տուրք չտալ երևակայությանը: Լավատեսորեն տրամադրվեք, դա կօգնի զերծ մնալ անտեղի անհանգստությունից :

Երիտասարդ կանանց հետ շփումը լավ ազդեցություն կունենա: Նրանց կհաջողվի ուրախացնել և առույգացնել ձեզ, կոգեշնչվեք նոր գործերով: Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հարաբերություններում փորձեք նախաձեռնող լինել, բայց, միևնույն ժամանակ, զգույշ եղեք, քանզի ձեր քայլերը կարողեն սխալ գնահատվել:

Կշեռք: Համակերպվեք այն մտքի հետ, որ օրն իր հետ մեծ հաջողություններ չի բերի: Մտածեք այն մասին, թե ինչպես կարող եք, թեկուզ և փոքր, ձեռքբերումներ ունենալ: Ձեր ջանքերն աննկատ չեն մնա, և, առհասարակ, ինքներդ շատ ուշադրություն կգրավեք: Այսօր կարող եք ևս մեկ քայլ առաջ գնալ դեպի ձեր նպատակների իրագործումը:

Շատ բան կախված կլինի ձեր արտաքին տեսքից: Եվ բանն այն չէ, թե ինչ տպավորություն կթողնեք շրջապատի վրա, քանզի այսօր արտաքին տեսքը մեծ ազդեցություն կունենա ձեր ինքնագնահատականի վրա: Հետևաբար արեք ամեն բան լավ տեսք ունենալու համար:

Կարիճ: Ավաղ, այսօր հնարավոր են մի շարք տհաճ անակնկալներ: Առաջին հերթին, դա վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր հակված են ապավինել ներքին ձայնին, այլ ոչ թե առողջ տրամաբանությանը: Իրավիճակը ճիշտ գնահատել չի ստացվի, շատերը սեփական երևակայության զոհ կդառնան: Վնասները նվազեցնել կստացվի միայն այն դեպքում, եթե իրավիճակն այլ տեսանկյունից դիտարկեք և օբյեկտիվորեն գնահատեք: Որքան էլ զարմանալի է, այսօր օգնություն կստանաք այն մարդուց, ով բազմիցս քննադատել է ձեզ:

Հաճելի իրադարձությունները ևս բացառություն չեն: Աշխատավայրում հնարավոր են հետաքրքիր անակնկալներ: Օրվա երկրորդ կեսին ի հայտ կգան ձեզնով հետաքրքրված անձինք: Վերջիններս որքան էլ համակրելի լինեն, նրանց հետ շփումներում առավել զգույշ և ուշադիր եղեք:

Աղեղնավոր: Օրը կարող է վերջնականապես հիասթափեցնել ձեզ: Ոչ այն պատճառով, որ մի շարք լուրջ դժվարություններ կծագեն, այլ այն, որ չափազանց միապաղաղ և դատարկ կթվա, մինչդեռ ինքներդ սուր զգացողությունների և արկածների ակնկալիքներ ունեք: Նախքան դրանց որոնումներով զբաղվելը՝ գնահատեք ձեր հնարավորությունները, ռիսկերը, փորձեք շատ բան չվտանգել: Հաշվի առեք, որ ֆինանսական հնարքների համար օրը բարենպաստ չէ, անգամ նրանց համար, ովքեր հասցրել են հմտանալ այդ գործում:

Ազատ ժամանակ սպասվածից շատ կունենաք: Այդ ընթացքում կարող եք երես տալ ինքներդ ձեզ, կոսմետիկ առողջարարական պրոցեդուրաները ճիշտ տեղին կլինեն: Կարող եք զբաղվել յոգայով,պիլատեսով, պարերով: Իսկ մարտարվեստի պարապմունքներից, ավելի լավ է հրաժարվել:

Այծեղջյուր: Լավ է, որ հեշտ հաջողությունների ակնկալիք չունեք: Այսօր ստիպված կլինեք շատ քրտինք թափել, որևէ ձեռքբերում ունենալու համար: Այն մարդիկ, ում սովոր եք վստահել, կխախտեն նախկին պայմանավորվածությունը, սակայն այդ հարցում նրանց չեք մեղադրի, քանզի գիտակցում եք, որ հանգամանքները փոխվել են, և ինքներդ էլ հաճախ մոռանում եք ձեր խոստումները:

Մտերիմների հետ շարունակ հարաբերություններ պարզելը՝  նշանի շատ ներկայացուցիչների կարող է նյարդայնացնել, անգամ հունից հանել: Փորձեք հանգստություն պահպանել և տուրք չտալ հույզերին: Առավել համբերատար և զուսպ եղեք, անգամ եթե գիտակցաբար հրահրում են ձեզ, այդ կերպ միայն կհաջողվի խուսափել կոնֆլիկտներից:

Ջրհոս: Բարենպաստ օր է վաճառելու համար այն իրերը, որոնք այլևս պետք չեն, այն հարմար է նաև հաջող գործարքներ կնքելու համար: Գործնական ակտիվությունն այսօր օգուտ կբերի: Գործարարի ձեր հոտառությանը կնախանձեն անգամ նրանք, ովքեր ամենևին էլ սկսնակ չեն գործում, վերջիններս կփորձեն, ամեն գնով, օգուտ քաղել և համագործակցել ձեզ հետ: Դաշնակիցների ընտրության հարցում առաջնորդվեք գորրծնական շահերով, մի կողմ դրեք անձնական վերաբերմունքը:

Նշանի շատ ներկայացուցիչներ կցանկանան, անձնական կյանքին վերաբերող, կարևոր որոշումներ կայացնել և որոշ արմատական փոփոխություններ կատարել: Սակայն հիմա դրա ժամանակը չէ: Փորձեք չկորցնել ինքնատիրապետումը:

Ձկներ: Փորձեք սրտին մոտ չընդունել այն բոլոր անախորժությունները, որ կարող են ծագել օրվա առաջին կեսին: Հետագայում ամեն բան շատ ավելի լավ կդասավորվի: Պարզապես հանգստություն պահպանեք և աշխատեք վեճերի մեջ չներքաշվել:  Օրվա ընթացքում բոլոր հարցերը կկարգավորվեն: Նրանք, ովքեր առանձնապես չեն համակրել ձեզ, բարեհամբյուր կլինեն և, ցանկացած հարցում, կաջակցեն:

Եթե ցանկանում եք դրական լիցքեր ստանալ, ապա  երեկոյան չարժե մեկուսանալ: Հանդիպեք ընկերներին, համախոհներին, ծանոթներին և նրանց հետ լավ ժամանակ անցկացրեք: Թեթև ֆլիրտը ձեզ մոտ հրաշալի կստացվի, այնպես որ՝ սիրային արկածների հավանականությունը մեծ է: