Ալբան Մեսսիի հեռանալուց հետո դարձել է Բարսայի ավագներից մեկը
Պաշտպան Ժորդի Ալբան դարձել է «Բարսելոնայի» չորրորդ ավագը` հարձակվող Լիոնել Մեսսիի հեռանալուց հետո:
Չնայած ակումբի կազմում անցկացրած մրցաշրջանների քանակին` Ալբան կարող էր չընդգրկվել թիմի ավագների թվում: Հավակնորդներից մեկը թիմի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն էր:
Այդուհանդերձ, կատալոնական ակումբի ֆուտբոլիստները` որպես 4-րդ ավագ ընտրել են Ալբային: Ցանկում առաջինը Սերժի Բուսկետսն է, երկրորդը` Ժերար Պիկեն, երրորդը` Սերժի Ռոբերտոն:
Ավելին․․․