Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
Lifestyle

Աստղագուշակ՝ մայիսի 13-ի համար

Խոյ: Այսօր կհաջողվի լուծել այն բոլոր հարցերը, որոնք երկար ժամանակ անհանգստացրել են ձեզ և ձեր դաշնակիցներին: Այսօր ծնված գաղափարները  շրջապատի կողմից մեծ ոգևորությամբ չեն ընդունվի, սակայն շատ շուտով ձեռք կբերեք համախոհներ, ովքեր կաջակցեն ձեզ մտահաղացումների իրագործման հարցում: Ստեղծագործական ներուժը բարձր է: Ուսման, գիտահետազոտական ուսումնասիրությունների մեջ հնարավոր են հաջողություններ:

Օրվա երկրորդ կեսը հարմար է  մեծ ուշադրություն պահանջող աշխատանքներ կատարելու համար: Կարող է թվալ, թե դուք ամբողջովին  տարված եք գործերով, սակայն, իրականում, շուրջը կատարվող ամեն բան նկատում եք, վերլուծում   բոլոր փաստերը և ճիշտ հետևություններ անում:

Ցուլ: Հակված եք թերագնահատել վերջերս ծագած խնդիրներն ու մտածել, թե հեշտությամբ  կարող եք հաղթահարել դրանք: Իրականում ցանկալի արդյունքներ ստանալու համար, ստիպված եք լուրջ մոտենալ հարցերին, նաև  ջանք ու եռանդ չխնայել: Հավատացեք՛, ձեռքերը ծալած նստելու ժամանակը չէ, գործի անցեք և մի սպասեք, թե որևէ մեկը դա կանի ձեր փոխարեն:

Թյուրիմացություններն ու անհեթեթ վեճերը կփչաչնեն սիրելիների հետ հարաբերությունները: Կփորձեք հումորի օգնությամբ հարթել լարված իրավիճակը, սակայն, ապարդյուն, կատակներն այսօր ճիշտ չեն ընկալվի, անգամ, կարող են նեղացնել: Հետևեք տարեց ազգականների խորհուրդներին:

Երկվորյակ: Հնարավորություն կունենաք հաղթահարել ձեր կարիերայի զարգացմանը խոչընդոտող մի շարք խնդիրներ: Իհարկե կկիրառեք մեթոդներ, որոնք այնքան էլ հաճելի չեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված են սկզբունքային հարցերում զիջումների գնալ, ոմանք էլ հարկադրված կլինեն աջակվություն խնդրել ոչ այնքան համակրելի մարդկանցից:

Սուր ինտուիցիան և անսպառ երևակայությունը կօգնեն իրականացնել մտերիմ մարդու  ցանկությունները և արժանանալ նրա երախտագիտությանը: Հնարավոր է սիրո անսպասելի խոստովանություն, կլինեն հանդիպումներ, որոնք  լիովին կփոխեն ձեր կյանքը:

Խեցգետին: Նպատակահարմար օր է, ձեր մասնագիտական գործունեությանը վերաբերող, բիզնես-ծրագրեր իրագործելու համար: Կարող եք նոր համախոհներ փնտրել: Ընթացիկ հարցերին փորձեք ոչ ստանդարտ լուծումներ տալ: Նոր գաղափարները շատ արագ կընդունվեն, ինչը, նշանի ներկայացուցիչներին, թույլ կտա ամրապնդել իրենց դիրքերը: Ազդեցիկ մարդկանց կողմից աջակցություն կստանաք: Հրաշալի օր է օտար լեզուներ սովորելու համար:

Չնայած բոլոր ձեռքբերումներին՝ այսօր ձեր տրամադրության հետ մի բան այն չէ: Ոչինչ չի գոհացնում, դժգոհ եք թե՛ ձեզնից և թե՛ շրջապատից: Ձեզ չափազանց ագրեսիվ եք պահում և ինքներդ էլ չգիտեք, թե ինչու: Գնումները դժվար թե հաջող լինեն:

Առյուծ: Զգացմունքայնի դաշտը կայուն է: Մինչ ուշ երեկո լավ տրամադրություն կպահպանեք: Լավատեսորեն եք տրամադրված և բոլորի հանդեպ շատ բարի եք: Զարմանալի չէ, որ մարդիկ ցանկանում են մտերմանալ ձեզ հետ: Այսօր ձեռք կբերեք նոր ընկերներ, հնարավոր է սիրային հարաբերության սկիզբ դրվի: Անիմաստ չեք վատնի ձեր ժամանակը, ինչի շնորհիվ, օրվա ընթացքում, շատ գործեր կհասցնեք անել: Կնքված գործարքները եկամտաբեր են:

Ֆինանսական տեսանկյունից բարեհաջող օր է: Կարող եք թույլ տալ խոշոր գնումներ: Հրաշալի օր է բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելու, ոչ պաշտոնական միջավայրում գործընկերների հետ շփվելու համար:

Կույս: Այսօր ծագած խնդիրներն այնքան  բարդ չեն, որքան թվում են: Հակված եք չափազանցնելու դժվարություններն ու անախորժությունները, իսկ հաջողություններն ու ձեռբերումները չեք նկատում: Հետևեք այն մարդու խորհուրդներին, ով կառաջարկի այլ տեսանկյունից նայել օրվա իրադարձություններին: Լավատեսական տրամադրվածությունը կօգնի շատ բան փոխել դեպի լավը:

Օրը նպատակահարմար չէ խոշոր գնումների, ներդրումների համար: Հաճախ եք գերագնահատում ձեր հնարավորությունները և անիմաստ գումար շռայլում:Կարող եք կարգի բերել տունը,կամ գրասենյակը: Ազատվեք ձեզ ոչ պիտանի իրերից, դրանց հետ միասին ձեզ կլքեն մռայլ մտքերն ու տհաճ հիշողությունները:

Կշեռք: Օրն այնքան էլ լավ չի դասավորվի, իսկ անախորժությունների պատճառը դուք ինքներդ եք: Այսօր մոռացկոտ եք, ցրված, ոչ մի կերպ չեք կենտրոնանում, անվերջ սավառնում եք երկնքում: Ձեզ ուշքի բերելու մտերիմների փորձերը՝ արդյունք չեն տա: Այսօր անիմաստ է ձեզ հետ լուրջ հարցեր քննարկելը: Հնարավոր են տարաձայնություններ այն մարդկանց հետ, ովքեր պահպանողական դիրքորոշում ունեն և նախընտրում են հետևել ավանդույթներին: Նման մարդկանց ձեր պահվածքն անհասկանալի կթվա:

Օրգանիզմը փորձությունների մի ենթարկեք: Հրաժարվեք ալկոհոլային ըմպելիքներից, ծանր կերակուրներից: Սննդակարգում ներառեք թարմ բանջարեղեն,մրգեր, բնական հյութեր:

Կարիճ: Բարդ օր է սպասվում: Շատ հարցերից կհաջողվի խուսափել, եթե նախապես գործողությունների ծրագիր մշակեք և գործեք դրան համապատասխան:Այսօր ծնված մտահաղացումներն այնքան էլ հաջող չեն, որքան թվում են, հետևաբար, դրանց իրագործման հարցում չարժե շտապել: Գործնական բանակցությունները լավ կանցնեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ կստանան համագործակցության այնպիսի առաջարկներ,որոնց մասին միայն երազել էին:

Օրվա երկևորդ կեսին տրամադրությունը կվատանա: Ամեն դեպքում հանգստություն պահպանեք և փորձեք հասկանալ, թե ինչումն է խմդիրը: Զբոսանքներն օգտակար կլինեն:

Աղեղնավոր: Այսօր մեծ խանդավառությամբ եք նոր գործեր ձեռնարկում:Փորձում եք, որքան հնարավոր է շուտ,  դրանք ավարտին հասցնել, թեև շտապելու կարիք ամենևին էլ չկա: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին է հաջողվում ճիշտ բաշխել ուժերը, նրանցից շատերն ընթացքում ուժասպառ են լինում: Նման տհաճ իրավիճակից կարելի է խուսափել՝ ընդունելով համախոհների առաջարկած օգնությունը:

Անձնական կյանքում հնարավոր են անսպասելի փոփոխություններ: Սկզբում դեպքերի զարգացումը կարող է անհանգստացնել ձեզ, սակայն հետագայում կհաստանաք, որ ամեն բան հրաշալի է դասավորվել: Հետևեք տարեց ազգականների խորհուրդներին:

Այծեղջյուր: Պայծառ, հագեցած ու անմոռանալի օր է սպասվում: Հնարավոր են դեպքերի անսպասելի զարգացումներ, նաև զարմանալի զուգադիպություններ: Կզբաղվեք հետաքրքիր գործերով, ձեռք կբերեք համախոհներ, ովքեր կօգնեն իրագործել ձեր մի շարք մտահաղացումներ: Հրաշալի օր է հյուրեր ընդունելու համար:

Հարմար օր է բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելու,          շոու-բիզնեսի կամ գովազդի ոլորտում աշխատող մարդկանց հետ շփվելու համար:Կարող եք հաջող գնումներ կատարել: Հատուկ ուշադրություն դարձրեք զարդերին՝ դրանց ընտրության հարցում այսօր չեք սխալվի:

Ջրհոս: Զինվեք համբերությամբ և անկասկած հաջողության կհասնեք: Այսօր հաջող գնումներ և շահավետ ներդրումներ կատարելու հնարավորություն կունենաք: Կկարողանաք ազդեցիկ մարդկանց հետ լեզու գտնել, ինչպես նաև լավ տպավորություն թողնել բոլոր նրանց վրա, ում համակրում եք:

Երեկոյան  կներեն ձեզ ձեր բոլոր սխալներն ու բացթողումները, անգամ կոպիտ մեկնաբանությունները և հեգնական դիտողությունները: Ուղևորությունները հաջող կանցնեն:Կարող եք այցելել  կինոթատրոններ: Հրավեր կստանաք այն մարդուց, ում հանդեպ անտարբեր չեք:

Ձկներ: Ստեղծագործական ներուժը բարձր է: Ձեր մտահաղացումները հետաքրքիր են, և դրանց իրագործման հարցում, շատերն են պատրաստ աջակցել ձեզ: Գործեք առավել վճռական: Այսօր ձեր քայլերը, կյանքի տարբեր ոլորտներում, կարող են դրական փոփոխությունների հանգեցնել: Կարող եք երկարաժամկետ ծրագրեր կազմել: Ձեր առջև հստակ նպատակներ եք դնում և ճիշտ  գնահատում ձեր հնարավորությունները, հետևաբար հաջողությունը երկար սպասեցնել չի տա:

Օրվա երկրորդ կեսը լի է անակնկալներով, որոնցից ոչ բոլորն են հաճելի: Նշանի շատ ներկայացուցիչներ ստիպված կլինեն անկոչ հյուրեր ընդունել և շփվել ոչ այնքան հաճելի մարդկանց հետ: