Ռեալը և Այնտրախտը նախատեսում են ֆուտբոլիստների փոխանակում
Մադրիդի «Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանկ կարող է ձեռք բերել պորտուգալացի բարձրակարգ հարձակվողի: Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» և Մադրիդի «Ռեալը» կարող են փոխանակվել հարձակվողներով:
Ըստ AS-ի, «Այնտրախտի» ղեկավարությունը հետաքրքրված է գնել «սերուցքայինների» հարձակվող Լուկա Յովիչին, ով վերջին մրցաշրջանն անցկացրեց նրանց թիմում վարձավճարով: