Մ-23 Եվրոպայի առաջնություն. 72 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը ամենաուժեղն էր
Այսօր մրցումային վերջին օրն է:
72 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն Մալխաս Ամոյանը այս մրցաշարում՝ իր քաշային կարգում ամենաուժեղն էր:
Եզրափակչում աշխարհի անհատական գավաթի խաղարկության արծաթե մեդալակիրը 6-0 հաշվով հաղթեց ուկրաինացի Անդրեյ Կուլիկին ու կանգնեց պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին:
Աղբյուր ArmSport.am