Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
Lifestyle

Աստղագուշակ՝ ապրիլի 30-ի համար

Խոյ: Սխալ վարքագծի ու չմտածված քայլերի պատճառով՝ ինքներդ ձեզ համար խնդիրներ կստեղծեք: Մտերիմների բոլոր զգուշացումները և ուշքի գալու կոչերն ապարդյուն են: Դուք անդրդվելի եք, բայց և լավ գիտակցում եք, որ ձեր արարքները կարող են շատ տհաճ հետևանքներ ունենալ:

Սիրելիի հետ հնարավոր են տարաձայնություններ: Դրանք լուրջ կոնֆլիկտի չեն վերաճի, սակայն երկար ժամանակ կպահանջվի, մինչ հարաբերությունները նորից ներդաշնակ կդառնան: Նոր ծանոթությունները խոստումնալից կթվան, սակայն դժվար թե արդարացնեն ձեր սպասելիքները: Օրվա ընթացքում  կենսունակությունը բարձր կլինի,սակայն երեկոյան հնարավոր է ինքնազգացողության վատացում: Հատկապես խոցելի է մարսողական համակարգը:

Ցուլ: Բարեհաջող օր է կոմերցիոն բնույթի նախագծերի շուրջ աշխատելու համար: Արագ եք կողմնորոշվում, լավ գիտեք ձեր անելիքը, զգում եք, թե որ գործերն են առավել եկամտաբեր: Մտերիմները միշտ չէ, որ կհամաձայնեն ձեզ հետ: Այնպես որ, աջակցությանը  ու օգնության սպասելիքներ չունենաք: Ղեկավարության հետ հնարավոր են տարաձայնություններ: Ամեն դեպքում, ձեզ կհաջողվի պաշտպանել ձեր տեսակետը՝ առանց հարաբերությունները սրելու:

Ընտանիքում հնարավոր են վիճաբանություններ: Շատ հաճախ, դուք ինքներդ եք դրանք հրահրում: Անտեղի մեկնաբանություններն ու չմտածված քայլերը կարող են լուրջ կոնֆլիկտի հանգեցնել: Ցանկալի չէ ֆինանսական հարցերի քննարկումը, նման խնդիրների պարզաբանումը կարող է երկար ժամանակ խլել: Օրվա ընթացքում կենսական ներուժը ցածր է, իսկ երեկոյան էներգիայի հոսք կզգաք:

Երկվորյակ: Բարեհաջող օր է մեծամասշտաբ նախագծերի շուրջ աշխատելու, որոշ կարևոր ծրագրեր իրագործելու համար: Հիշեք, այսօր, առաջնորդի հատկանիշներ դրսևորելիս, անհրաժեշտ է ծայրահեղ զգուշավոր լինել, հակառակ դեպքում կոնֆլիկտները և իշխանության համար պայքարն անխուսափելի են: Հարմար օր է ֆինանսական հարցերը կարգավորելու, որոշ արժեթղթեր ձեռք բերելու, բանկային ավանդներ ներդնելու համար:

Անձնական հարաբերությունները հրաշալի կդասավորվեն: Անգամ եթե մտերիմները, զգացմունքների ազդեցության տակ, որոշ սադրիչ հայտարարություններ թույլ տան , ձեզ կհաջողվի զսպել վրդովմունքը և հարթել իրավիճակը: Հնարավոր են նոր ծանոթություններ: Ռոմանտիկ հարաբերության  սկիզբ կդրվի, ինչը հետագայում լուրջ զարգացում կունենա:

Խեցգետին: Առանց երկար ծանրութեթև անելու՝  նոր գործեր սկսեք: Դա կօգնի ժամանակ խնայել և արագ հաջողության հասնել: Կստանաք ձեզ անհրաժեշտ օգնությունը, իսկ արդյունքը երկար սպասեցնել չի տա: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նոր ծանոթություններ հաստատել, կարող են մասնակցել համաժողովների, սեմինարների և նմանատիպ այլ միջոցառումների: Ձեզ կհաջողվի լավ տպավորություն թողնել շրջապատի վրա:

Հնարավոր են տարաձայնություններ ազդեցիկ մարդկանց հետ: Թեև ծախսերը սպասվածից ավելի շատ կլինեն, այնուամենայնիվ, ծրագրած գնումները չարժե հետաձգել:

Առյուծ: Բարեհաջող օր է: Այն, ինչ ծրագրել էիք կիրականանա: Եթե անգամ դժվարություններ ծագեն, ապա դրանք հաղթահարելի են: Այսօր ցանկացած համագործակցություն արդյունավետ է և հաճելի: Բացառված չեն աշխատանքային սիրավեպերը:

Ուշադիր եղեք ձեր ներքին ձայնին,  նրա շնորհիվ է , որ անգամ բարդ իրավիճակներում, կարողանում եք, կայծակնային արագությամբ , ճիշտ որոշումներ կայացնել: Ստեղծագործական աշխատանքում հնարավոր են հաջողություններ: Այսօր լիարժեք կօգտագործեք ձեր ներուժը: Օրվա ամբողջ ընթացքում ինքնազգացողությունից չեք դժգոհի: Անգամ ծանր ֆիզիկական աշխատանքից հետո  հոգնածություն չեք զգա:

Կույս: Օրը լավ կդասավորվի: Դրական միտումների ազդեցությունը զգալի է: Այն ամենն, ինչը նախկինում պարզապես երազանք էր, այժմ լիովին իրագործելի   է: Հիշե՛ք, որ հաջողության հասնելու համար, անհրաժեշտ է վճռականություն դրսևորել: Հրաշալի օր է ֆիզիկական աշխատանք կատարելու համար: Օրվա ընթացքում  հոգնածություն չեք զգա:

Անձնական հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ, և այդ ամենը ձեր վերաբերմունքի և քայլերի շնորհիվ: Անկեղծությունն ու անմիջականությունը ձեզ առավել գրավիչ կդարձնեն, ինչն էլ կմեծացնի նոր ծանոթությունների հավանականությունը: Ուղևորության պատրաստվող Կույսերին  խորհուրդ է տրվում առավել ուշադիր լինել սեփական իրերի հանդեպ, քանզի դրանք որևէ տեղ թողնելու, կորցնելու վտանգը մեծ է:

Կշեռք: Օրվա առաջին կեսը բարեհաջող կդասավորվի: Կարևոր գործեր սկսելու հարցում համարձակ եղեք: Նպատակահարմար օր է շփվելու համար այն մարդկանց հետ, ովքեր կարող են լուջ ազդեցություն ունենալ ձեր կարիերայի հետագա զարգացման վրա: Օրվա երկրորդ կեսին բացասական միտումների ազդեցությունը կմեծանա:Այս ընթացքում ցանկալի է նվազեցնել գործնական ակտիվությունը և մեկուսանալ:

Սիրելիների հետ հարաբերությունները լարված են: Այսօր ձեր առջև խնդիր կդրվի խաղաղություն պահպանել, ինչպես սովորաբար անում եք, նաև կանխել այն բոլոր իրավիճակներ, որոնք  կարող են լուրջ վեճերի առիթ դառնալ:

Կարիճ: Հնարավոր են որոշ դժվարություններ, հատկապես այն Կարիճների մոտ, ովքեր կփորձեն մոլորեցնել շրջապատի մարդկանց, օգտվել նրանց չտեղեկացված լինելու հանգամանքից: Խուսափեք փաստաթղթեր լրացնելուց, նաև պաշտոնատար անձանց հետ շփումներից:

Հրաշալի օր է ռոմանտիկժամադրությունների, ոչ պաշտոնական հանդիպումների համար: Այսօր ամենքի վրա լավ տպավորություն կթողնեք: Հնարավոր են հաճելի անակնկալներ հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից: Կենսական ներուժը բարձր է: Օրվա ամբողջ ընթացքում կլինեք առույգ և զվարթ:

Աղեղնավոր: Դրական միտումների ազդեցությունը  բավական զգալի է: Այն առավելապես մեծ կլինի օրվա առաջին կեսին: Ձեր  հմայքն անսպառ է , անգամ կարող եք օգտագործել այն գործնական կամ անձնական շահերի համար: Այսօր օգտակար խորհուրդներ կտաք և օգնության ձեռք կմեկնեք բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

Օրվա երկրորդ կեսին պատկերը լիովին կփոխվի: Թե՛ տանը և թե՛  աշխատավայրում վիճաբանությունների հավանականությունը կմեծանա: Թյուրիմացության պատճառով կարող եք վիճել սիրելիի հետ: Խանդը գլուխ կբարձրացնի, փոխադարձ վստահությունից հետք անգամ չի մնա: Իհարկե ներդաշնակ զույգերին նման վտանգ չի սպառնում, վերջիններս ի վիճակի են առանց կորուստների լուծել, իրենց առջև ծառացած, ցանկացած խնդիր :

Այծեղջյուր: Աշխատանքի համար օրն այնքան էլ բարեհաջող չէ, հատկապես, եթե ղեկավարի պաշտոն եք զբաղեցնում: Գործընկերների շրջանում հնարավոր են լուրջ տարաձայնություններ: Փորձեք հրաժարվել օգնության առաջարկներից և ինքնուրույն գործել: Եթե, այնուամենայնիվ, աջակցության կարիք զգաք, ապա դիմեք նրանց, ովքեր բազմիցս ապացուցել են, որ ձեր կողմից են և, առանց ավելորդ հարցերի, պատրաստ են կատարել ցանկացած խնդրանք:

Օրը բարեհաջող չէ բիզնեսում  ներդրումներ կատարելու, կոմերցիոն բնույթի լուրջ նախագծերով զբաղվելու համար: Գործարարի ձեր հոտառությունն այսօր կհիասթափեցնի, փոխարենը՝ անձնական հարաբերություններում, ներքին ձայնը անվրեպ կլինի:

Ջրհոս: Առավել լարված և բարդ օր է սպասվում: Սակայն որոշ դրական փոփոխություններ, այնուամենայնիվ, կլինեն: Այսօր վերջապես  կհարթվի՝ ժամանակին ծագած, ձեր կարիերայի զարգացմանը  խանգարող, գործնական  կոնֆլիկտը: Կարող եք հաջող ներդրումներ անել, նաև որոշ գնումներ կատարել:

Օրվա երկրորդ կեսին  հնարավոր են տագնապներ, անհանգստություն: Ստացված ինֆորմացիան պարզապես կապշեցնի: Ավելի ուշ, վերլուծելով ամենը, գործողությունների նոր ծրագիր կմշակեք և, հերթական անգամ, կհամոզվեք , որ գործերը դեպի լավն են գնում:

Ձկներ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Առավել լավ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Ձեր կողմից  ջանքեր չեն պահանջվի, ստեղծված ներդաշնակ մթնոլորտը պահպանելու համար: Ֆինանսական հարցերն անսպասելիորեն կլուծվեն: Հնարավոր են եկամտաբեր առաջարկներ:

Օրվա երկրորդ կեսին կենսական ներուժը ցածր է, ինչը  կարող է հանգեցնել ինքնազգացողության և տրամադրության վատացման: Մի սպասեք , թե որևէ մեկը կուրախացնի կամ կառույգացնի ձեզ, ինքներդ դա արեք: Նամանավադ, որ նման առիթներ, բազմիցս, կլինեն: