Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
Lifestyle

Աստղագուշակ՝ ապրիլի 28-ի համար

Խոյ: Առավել ուշադիր եղեք ներքին ձայնին, այն այսօր ձեզ չի խաբի: Աշխատանքին վերաբերող ձեր որոշումները մտերիմներին փոքր-ինչ տարօրինակ կթվան: Սակայն դեպքերի զարգացումը կապացուցի , որ դուք միանգամայն իրավացի էիք: Այն Խոյերը, ովքեր վերջին շրջանում տարաձայնություններ են ունեցել ղեկավարության հետ, այսօր վերջնականապես կհարթեն իրավիճակը և ընդհանուր լեզու կգտնեն:

Հնարավոր է ինքնազգացողության վատացում, սակայն լուրջ առողջական խնդիրներ չեք ունենա: Օրվա երկրորդ կեսը նպատակահարմար է կոսմետիկ և առողջարարական պրոցեդուրաների համար: Ընդ որում, խորհուրդ է տրվում օգտագործել միայն փորձված միջոցներ, քանզի ալերգիայի վտանգը մեծ է:

Ցուլ: Թեև օրն անհաջող սկիզբ կունենա, հուսահատվելու կարիք ամենևին էլ չկա, քանզի դրական փոփոխություններն իրենց երկար սպասեցնել չեն տա: Փորձառու գործընկերների, ավագ ընկերների հետ շփումն օգտակար կլինի: Կստանաք խորհուրդներ, որոնց շնորհիվ կխուսափեք  սխալներ գործելուց  և  կկարողանաք բարդ խնդիրներին ճիշտ լուծումներ տալ:

Ֆինանսական տեսանկյունից օրվա երկրորդ կեսն առավել բարեհաջող կդասավորվի: Հնարավոր է խոշոր գումարային շահույթ: Անսպասելի ուղևորությունների հավանականությունը մեծէ: Դրանք ոչ միայն կբարձրացնեն ձեր տրամադրությունը, այլև թույլ կտան հետաքրքիր ծանոթություններ հաստատել:

Երկվորյակ: Գործերն, ընդհանուր առմամբ, վատ չեն դասավորվում: Սակայն թուլանալու համար դեռ վաղ է: Ցանկացած վրիպում կարող է լուրջ հետևանքներ ունենալ:  Ասօր կհիշեցնեն նախկինում թույլ տված սխալների մասին, ինչը, վերջնականապես, կփչացնի ձեր  տրամադրությունը: Բարեհաջող օր է համագործակցության շուրջ բանակցություններ վարելու համար, սակայն, վերջնական որոշումներ կայացնելու հարցում շտապել չարժե:

Անսպասելի ուղևորությունների հավանականությունը մեծ է: Հնարավոր են այնպիսի լուրեր ,որոնք կստիպեն արմատապես փոխել ձեր ծրագրերը: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Խեցգետին: Չնայած բոլոր դժվարություններին, ձեզ կհաջողվի հասնել այն ամենին, ինչին ձգտում եք: Այդ հարցում ձեզ կօգնեն ոչ միայն համառությունն ու նպատակասլացությունը, այլև ներքին ձայնը, որի շնորհիվ դուք միշտ կհայտնվեք ճիշտ ժամանակին և ճիշտ վայրում: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, ինչը շատ տեղին կլինի:

Բարեհաջող օր է նոր ծանոթությունների համար: Այդ հարաբերություները   կլինեն գործնական, ընկերական բնույթի, այլ ոչ՝ սիրային: Հրաշալի օր է աչք շոյող իրեր ձեռք բերելու համար: Ձեր նուրբ ճաշակն այսօր ձեզ շատ կօգնի:

Առյուծ: Հրաշալի օր է ,ամբողջ եռանդով, աշխատանքին նվիրվելու համար: Ձեր հաջողությունները կարող են շարժել ոմանց նախանձը: Այսօր, անգամ ամենահնարամիտ ու խորաման թշնամիներին չի հաջողվի վնասել ձեզ: Նպատակահարմար օր է գործնական բանակցությունների և կարևոր հանդիպումների համար: Հրաշալի տպավորություն եք թողնում բոլոր նրանց վրա ,ում հետ առնչվում եք:

Հնարավոր են նոր ռոմանտիկ հետաքրքրություններ: Այսօր սկսված հարաբերությունները թեև շատ ուրախություն կբերեն, սակայն, հազիվ թե երկարատև լինեն: Հարազատների հետ հնարավոր են տարաձայնություններ, ֆինանսական հարցերի շուրջ վեճեր: Այսօր խոշոր գնումներ կատարել չարժե:

Կույս: Օրվա ընթացքում հնարավոր են ֆինանսական, մասնագիտական խնդիրներ,ինչպես նաև, ձեզ համար թանկ մարդկանց հետ վեճեր: Սակայն բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի: Օրվա երկրորդ կեսին կհաջողվի հաջողության հասնել, եթե  հետևեք ձեր, այլ ոչ թե ուրիշների ծրագրերին:

Կենսական ներուժը բարձր է: Անգամ լուրջ ծանրաբեռնվածության դեպքում՝ հոգնածություն չեք զգա և ուժասպառ չեք լինի: Հրաշալի օր է ֆիզիկական աշխատանք կատարելու, սպորտով զբաղվելու համար: Երեկոն տրամադրեք արդյունավետ կանխարգելիչ պրոցեդուրաներին:

Կշեռք: Բարդ օր է սպասվում: Ճիշտ կվարվեք, եթե գործեք բացահայտ և խուսափեք ամեն տեսակ ինտրիգներից, այլապես ինքներդ ձեզ կվնասեք:Կասկածելի անձանց հետ համագործակցելու դեպքում՝  կորուստներ կկրեք:  Այսօր կնքած բոլոր գործարքները հուսախաբ կանեն: Աշխատանքը փոխել չարժե, թեև, այդ հարցի շուրջ  նախնական քննարկումները լիովին ընդունելի են:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը լավ կդասավորվի: Փոքր-ինչ անսովոր սիրային ժամադրությունները հրաշալի կանցնեն: Գործի դրեք ձեր վառ  երևակայությունը, և, անկասկած, հաճելիորեն կզարմացնեք ու կուրախացնեք ձեր սիրելիին:

Կարիճ: Ամեն  բան դասավորվում է սպասվածից ավելի լավ: Այսօր կարող եք ձեռնամուխ լինել նոր գործերի, կամ ավարտին հասցնել այն, ինչն արդեն սկսել եք: Երկու դեպքում էլ աստղերը ձեր կողմից են և կօգնեն հաջողության հասնել: Նպատակահարմար օր է գործնական բանակցությունների համար: Կարող եք քննարկել  նախագծեր, որոնց ժամանակին լուրջ չեք վերաբերվել:

Օրվա երկրորդ կեսին  բացառապես հաճելի, սիրային ապրումներ կունենաք: Հնարավոր է սեր առաջին հայացքից: Ներքին ձայնի շնորհիվ, կխուսափեք սխալներից, որոնք  կարող են հարազատների հետ հարաբերություններում խնդիրներ առաջացնել:

Աղեղնավոր: Օրվա թվացյալ պարզությունը կարող է մոլորեցնել ձեզ: Փորձեք հեռատես լինել: Ստիպված կլինեք երկար գլուխ կոտրել՝ հասկանալու համար իրադարձությունների իրական պատճառը: Որոշումներ կայացնելիս՝ առավել զգոն եղեք: Հիշեք՛, այսօր չարժե կուրորեն հետևել  ընկերների կամ հարազատների խորհուրդներին: Անհրաժեշտ է ինքնուրույն գործել:

Կարող եք ինքներդ ձեզ որոշ գնումներ թույլ տալ: Նաև ձեռք բերել նվերներ ընկերների և մտերիմների համար: Օրվա երկրորդ կեսին ժամանակ հատկացրեք զբոսանքի համար, այն կօգնի խուսափել գլխացավից և անքնությունից:

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսին հնարավոր են տարաձայնություններ այն մարդու հետ, ումից  կախված է ձեր  կարիերայի հետագա զարգացումը:Եվ  որքան էլ փորձեք խուսափել տհաճ խոսակցություններից , միևնույն է,  հանգիստ ու հաճելի շփում ձեր միջև այսօր չի ստացվի: Բացի այդ, ձեզ հաճախ կհիշեցնեն ժամանակին թույլ տված սխալների մասին, ինչն էլավելի կփչացնի տրամադրությունը:

Եթե ցանկանում եք հաջողության հասնել, ապա գործեք ինքնուրույն: Ո՛չ տանը և ո՛չ էլ աշխատավայրում հուսալի աջակիցներ չեք գտնի: Փոխարենը հնարավորություն կունենաք հանդիպելու նրան, ով կհամաձայնի գումարային ներդրում կատարել, ձեզ համար, կարևոր նախագծում:

Ջրհոս: Չնայած որոշ դժվարությունների՝ օրն, ընդհանուր առմամբ, լավ կդասավորվի: Անգամ ամենաբարդ իրավիճակներում չեք կորցնի լավատեսությունն ու կենսասիրությունը: Հնարավոր է հանդիպեք մարդկանց, ովքեր, անշահախնդրորեն, իրենց վրա կվերցնեն ձեր խնդիրների մի մասը :

Ֆինանսական տեսակյունից  օրը բարեհաջող է: Այսօր որոշ Ջրհոսներ, սպասվածից ավելի շատ, եկամուտ կունենան: Հաջող պատահականությունը կարող է անձնական կյանքում դրական փոփոխությունների սկիզբ դնել: Կպահանջվի միայն ճիշտ վարքագիծ դրսևորել, ինչը, ձեր դեպքում, այնքան էլ դժվար չի լինի: Կենսական ներուժը բարձր է:Ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Ձկներ: Օրվա առաջին կեսին կարող եք հաջողության հասնել՝ գործի դնելով ինչպես սեփական, այնպես էլ շրջապատի մարդկանց գիտելիքներն ու հմտությունները: Անգամ ամենաանկեղծ Ձկներն, այսօր ճարպկություն ու խորամանկություն կդրսևորեն, ինչը  ոչ մեկի չի վնասի, փոխարենը կօգնի որոշ արդյունքների հասնել:

Օրվա երկրորդ կեսին, հնարավոր է, ինքնամոռաց սիրահարվեք: Սակայն նոր հարաբերություններ սկսել չարժե: Դրանք  ներդաշնակ զարգացում չեն ունենա և ավելի շատ խնդիրներ կստեղծեն: Արդեն կայացած զույգերին չեզոք օր է սպասվում: Վեճեր չեն լինի, սակայն հարաբերություններում, որոշ սառնություն կնկատվի, բարեբախտաբար՝ ժամանակավոր: