Արոնյանն ԱՄՆ կտեղափոխվի օգոստոսին
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ԱՄՆ հավաքականի կազմը կհամալրի օգոստոսին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է շախմատիստը:
«Կարծում եմ մրցաշարերից հետո` օգոստոս ամսին կկայանա տեղափոխությունը»,-ասել է Արոնյանը:
Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:
Ավելին․․․