Եգիպտացի հնագետները Նեղոսի դելտայի նահանգում 110 գերեզման են պեղել
Եգիպտացի հնագետները Նեղոսի դելտայի նահանգում 110 գերեզման են պեղել, հայտնում է AP-ն՝ հղում անելով զբոսաշրջության եւ հնությունների նախարարությանը:
Գերեզմանները, որոնցից մի քանիսում մարդկային մնացորդներ են եղել, հայտնաբերվել են Դաքալիա նահանգի Քում էլ-Խուլգան հնագիտական տարածքում: Դրանց թվում կան 68 օվալաձեւ գերեզմաններ, որոնք վերագրվում են մինչդինաստիկ ժամանակաշրջանին, որն ընդգրկել է մ.թ.ա. 6000-3150 թվականները:
Կան նաեւ 37 ուղղանկյուն գերեզմաններ, որոնք վերագրվում են հին դարաշրջանին, որը հայտնի է որպես Երկրորդ միջանկյալ ժամանակաշրջան (մ.թ.ա. 1782-1570), երբ Հին Եգիպտոսում կառավարում էին հիքսոսների սեմիտները: