Հայտնի ռեստորանի շեֆ-խոհարարը կիսվել է խոհարարության գաղտնիքներով, որոնք կթեթևացնեն կյանքը (Ֆոտո)
Շատերը չեն սիրում գազօջախի մոտ կանգնել, սակայն համեղ ուտել սիրում են բոլորը: Մի քանի խորհուրդ պրոֆեսիոնալ շեֆ-խոհարարի կողմից, որոնք վստահորեն կթեթևացնեն ձեր կյանքը:
Խոհարարական հնարքներ.
Եթե ուտեստի մեջ թարմ սոխ եք օգտագործում, ապա այն թրջեք սառը ջրի մեջ: Այն սուր չի լինի, իսկ ամենագլխավորը՝ տհաճ համ չի թողնի:
Եթե շատ թունդ սուրճ եք գնել, ապա եփելուց առաջ մեկ պտղունց աղ ավելացրեք և մի փոքր դարչին: Այս հնարքը ձեր ըմպելիքին առավել մեղմ համ կհաղորդի:
Եթե պատրաստում եք աղցան թարմ բանջարեղենից, ապա աղ ավելացրեք մինչ լցոնումը: Այդպիսով աղցանի փոխարեն ապուր չի ստացվի:
Միսը համաչափ խաշելու համար դրա վրա եգիպտացորենի օսլա և ձվի սպիտակուց քսեք: Այդպիսով նուրբ միս կստանաք:
Առանց թխելու իդեալական թխվածք ստանալու համար հավասար քանակությամբ խառնեք ալյուրն ու շաքարավազը, իսկ ձուն անհրաժեշտ է օգտագործել նույնչափ, որքան և կարագը: Միայն պետք է հաշվի առնել ոչ թե մթերքի ծավալը, այլ դրա քաշը:
Միշտ մի փոքր աղ ավելացրեք թխվածքի խմորի մեջ: Ընդամենը մեկ թեյի գդալի կեսը կարող է ուժեղացնել այլ բաղադրիչների և համեմունքների համը:
Սոուսների մեջ մեկ գդալ գետնանուշի կարագ կամ մանանեխ ավելացրեք, որպեսզի ուտեստն ավելի արտահայտված համ և հոտ ունենա:
Եթե հոգնել եք տապակած ձվից, ապա օգտագործեք «պաշոտ» ձու (խաշված ջրում, սակայն առանց կեղևի): Ձուն ջարդեք թավայի մեջ, սակայն բուսայուղի փոխարեն ջուր լցրեք և դրեք կրակի վրա: Արդյունքում հեղուկ դեղնուցով իդեալական ձու կստանաք:
Եթե սիրում եք մրգային սառը թեյ, ապա դրա մեջ մեկ պտղունց սոդա ավելացրեք: Այն չեզոքացնում է թեյի մեջ տանինի քանակությունը: