63-ամյա այս ոճային «տատիկը» ապշահար է արել մոդայի աշխարհը
Հետխորհրդային երկրներում կա մի կարծրատիպ, համաձայն որի՝ մեծ տարիքում մոդայի մասին հարկավոր է մոռանալ և կրել երկար կիսաշրջազգեստ, գլխաշոր և սեփական թաղման նախապատրաստություն տեսնել: Սակայն այս կարծրատիպը հարկավոր է հնարավորինս արագ կոտրել:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Նյու Յորքի մոդայիկ բնակչուհուն՝ սոցիոլագիայի 63-ամյա դասախոս Լին Սլեյթերին:
Մի անգամ պապարացիները, Լինին Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում տեսնելով, կարծեցին, որ նա հայտնի աստղ է: Նրանք լուսանկարեցին Լինին՝ կարծելով, որ նա նորաձևություն լուսաբանող լրագրող է կամ էլ բլոգեր:
Այդ դեպքից հետո նա իսկապես սկսեց վարել նորաձևությանը նվիրված բլոգ՝ Accident Icon անվան տակ: