Կարելի՞ է արդյոք հեռացնել իմաստնության ատամները
Դրանք սկսում են աճել 12-ից մինչև 25 տարեկանը, և հենց այդ շրջանում շատերին խորհուրդ են տալիս հեռացնել այդ ատամները: Սակայն արդյոք իրականում պետք է հեռացնել:
Ո՞ր դեպքում պետք չէ հեռացնել իմաստության ատամները.
– եթե դրանք առողջ են, չկա կարիես
– ամբողջությամբ ծակվել են
– ճիշտ դիրքում են
– հեշտ է մաքրել
Ո՞ր դեպքում է պետք հեռացնել իմաստության ատամները.
– ատամներն ամբողջությամբ թաքնված են լնդի տակ, սակայն չեն կարողանում ծակվել
– ամբողջությամբ չեն ծակվել
– եթե բավարար տեղ չկա ատամի համար (հարևան ատամները սերտաճած են)
– եթե ցավ եք զգում իմաստության ատամի շրջանում
– ատամի կողքի փափուկ հյուսվածքները հաճախ վարակված են լինում
– ուռուցքներ են ձևավորվում
– լնդերը բորբոքվում են
– հարևան ատամների վրա կարիես է առաջանում, դրանք սկսում են քայքայվել
Սարսափելի ոչինչ չկա, եթե թողնեք իմաստության ատամները այն դեպքում, եթե մշտապես ստուգվում եք ատամնաբույժի մոտ և ծնոտի ռենտգեն անում: Բժիշկները խորհուրդ են տալիս դա անել վաղ հասակում, քանի որ 25 տարեկանից հետո ոսկրային հյուսվածքներն վերջնականապես ձևավորվում են, և ատամները դժվար է լինում հեռացնել: