Գարիկ Մարտիրոսյանը սափրել է գլուխը` ի նշան Մխիթարյանի հաղթական գոլի (լուսանկարներ)
Հայազգի հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոյանը իր ինստագրամյան էջում տեղադրելով Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը` գրել է.
«Առաջ ՄՅՈւ: Բրավո, Մխիթարյան:
ՀԳ. Խոստացել էի, որ եթե Մխիթարյանը գոլի հեղինակ դառնա, և ՄՅՈւ-ն հաղթի, կսափրեմ գլուխս: Սափրել եմ գլուխս, ինչպես և խոստացել էի»:
Քիչ անց արդեն Մարտիրոսյանը հրապարակել է սեփական լուսանկարը` արդեն սափրած գլխով: