Դերասանուհուց պորտապարուհու վերածված Կայա Խուրշուդյանը լուսանկարներ է հրապարակում նոր աշխատավայրից
Կայա Խուրշուդյանը դարձել է մեր շոուբիզնեսի ամենասկանդալային դեմքերից մեկը: Հիմա ոչ ոք չի էլ հիշի նրա գոնե մի դերը, իսկ ահա եթե հարցնես՝ ո՞վ է ամենամեծ շուրթերով հայ դերասանուհին, կամ հարցնես ո՞ր դերասանուհին է հիմա պորտապար պարում՝ բոլորը կիմանան: Այնպիսի տպավորություն է, որ թատերական սովորելը Կայային բնավ ոչ էլ պետք էր: Որովհետև իսկական պրոֆեսիոնալը երբեք չի կարող դավաճանել իր կոչմանն ու հետո անել ոչ այնքան հպարտանալու մի աշխատանք և օր ու գիշեր կոկորդ պատռել՝ աշխարհին տեղեկացնելու համար, որ ինքը պորտապարուհի է : Ամեն դեպքում՝ նա կարող էր լինել լավ դերասանուհի, եթե չգերադասեր դառնալ գիշերային ակումբի մերկ պորտապարուհի: