Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Lifestyle

«Շատ դերասանների համար ստիմուլ դարձա, որ իրենք էլ կարող են դառնալ այդքան լավը»․ Ալեքսանդր Բաբասյանը՝ նոր կերպարի համար արտաքին փոփոխություն անելու և որդուն սերիալում նկարահանելու մասին

Դերասան Ալեքսանդր Բաբասյանը նկարահանվում է ռեժիսոր Ելենա Արշակյանի նոր՝ «Օջախի երգը» նոր հեռուստասերիալում, որի համար արտաքին փոփոխություն է արել։ Երեկ նրա առաջին նկարահանման օրն էր։

Tert.am Life–ի հետ զրույցում դերասանը պատմել է ինչպես կերպարանափոխության, այնպես էլ լավագույն դերերը ստանալու, իր խաղի մեջ տարիների ընթացքում եղած փոոխությունների և բացասական դերերն ավելի հետաքրքրությամբ խաղալու մասին։ Նախագծում կնկարահանվի նաև դերասանի որդին՝ կրտսեր Ալեքսանդրը՝ մարմնավորելով հայրիկի մանկությունը։

Տղայիցս լավ որևէ մեկը չէր մարմնավորի իմ մանկությունը

«Չեմ սիրում մի նախագծի ավարտից հետո անմիջապես նկարահանվել հաջորդում։ Որոշել էի հանգիստ վերցնել, բայց առաջարկված դերն այնքան լավն էր, «խարակտերիստիկան» այնքան էր տարբերվում, որ չէի կարող հրաժարվել։ Բոլորը գիտեն, որ ես եմ հիմնականում կերտում իմ դերերը՝ սկսած խոսելուց մինչև հագուստ և արտաքին, սակայն ռեժիսորը, սցենարիստը ևս դեր են խաղում այդ գործընթացում»,– ասաց նա ու հավելեց, որ իրեն մոտիվացրել է նաև այն հանգամանքը, որ նախագծում նկարահանվելու առաջարկ է ստացել նաև որդին՝ կրտսեր Ալեքսանդրը։

«Փոքրիկ Ալեքսանդրը մարմնավորելու է իմ մանկությունը։ Քանի որ նա հանգստի էր մեկնել Եգիպտոս, իր նկարահանումները դեռ չեն կայացել։ Կարծում եմ՝ տղայիցս լավ որևէ մեկը չէր մարմնավորի իմ մանկությունը, 90 տոկոսով իրար նման ենք։ Վստահ եմ, որ իր մոտ շատ լավ է ստացվելու։ Մինչև այս 2 տեսահոլովակում է նկարահանվել և «Կայարանի» վերջին՝ ամենակարևոր սերիայում։ Ես միշտ խոսում եմ իր հետ։ Ցանկացած բնագավառում իդեալական հասկանում է ինձ, քանի որ գտել եմ իր հետ շփման ձևը՝ կլինի դպրոցի, կյանքի, պարապմունքների, թե մեկ այլ հարցի վերաբերյալ։ Կարողանում եմ ուղղորդել իրեն գնալ ճիշտ ճանապարհով»,– ասաց դերասանը։

Վստահ եմ՝ շատ–շատ դերասաններ ինձնից հետո սկսեցին թրաշ պահել

Նոր կերպարը մարմնավորելու համար Ալեքսանդրն արտաքին փոփոխություն է արել՝ հրաժարվելով այտամորուսից, որը նկար կերպարի անբաժան մասն էր վերջին տարիներին։

«Այն ժամանակ, երբ սկսեցի մորուք պահել, դերասանական ասպարեզում քչերն էին պահում։ Առաջին անգամ մորուքով հանդես եմ եկել «Կայարան»–ում՝ Առնոյի կերպարով, որը ստիմուլ դարձավ մյուսների համար, որ իրենք էլ կարող են դառնալ այդքան լավը։) Վստահ եմ՝ շատ–շատ դերասաններ դրանից հետո սկսեցին թրաշ պահել։ Հիմա վերադարձել եմ հին կերպարիս։ Շատերն ասում են՝ կարծես,«Աննայի» միջի Վարդանը լինես, իսկ «Աննան» ինձ ու շատ դերասանների փառք բերեց, այլ հարց է՝ ով կարողացավ դա պահել, ով՝ ոչ։ Իրականում փառքը, հարստությունը, արտաքինը․․․ ցանկացած բան, որ մարդն ունի, պետք է կարողանա պահել։ Վստահաբար կարող եմ ասել, որ «Աննան» լավագույնն ու ամենադիտվողն էր հայկական սերիալարտադրության մեջ։ Այն ամենաբարձր ռեյթինգն է ունեցել, և դա չի քննարկվում»,– ասաց նա։ 

Դիտարկմանը, որ «Աննայի» Ալեքսանդրը, ամեն դեպքում, 10 տարի ավելի երիտասարդ էր, հիմա՝ այս տարիքում ինքն իրեն ո՞ր կերպարով է ավելի դուր գալիս, Ալեքսանդրը պատասխանեց․ «Ինձ ավելի շատ դուր է գալիս թրաշով։ Արտաքին տեսքի և տարիքի հետ կապված, գուցե, մաշկիս վրա եմ տարբերություն զգում, բայց ոչ շատ։ Այն ժամանակվա համեմատ ես ավելի շատ որպես դերասան եմ տարբերություն նկատում։ Հղկվել եմ։ Վստահ եմ, որ «Աննայում» մարդիկ մեծ մասամբ սիրել են իմ արտաքին տեսքը։ Ինքս իմ դերասանական խաղը չեմ սիրել։ Այն, ինչ ես հիմա եմ անում, լրիվ այլ բան է։ Հիմա է, որ մարդիկ բաժանվել են 2 խմբի՝ մի մասը սիրում է իմ արտաքին տեսքը, մյուս մասը՝ իմ դերասանական խաղը։ Շատ կարևոր է, երբ մարդիկ քեզ նայում են որպես դերասանի, ոչ թե որպես սիրուն տղայի»։

Նա նկատեց, որ մորուքով, թե առանց դրա, իր բոլոր կերպարներում տարբեր կերպ է ներկայացել․«Ամեն դերից առաջ ոճաբանի հետ երկարատև մշակել ենք՝ ինչ նոր կերպար ստանանք։ Իմ հագուստներն էլ չեն կրկնվում, առավելագույնը՝ սև շապիկը կարող եմ կրկին հագնել»։

Եթե տվյալ նովելում իմ դերը լավագույնը չէ, չեմ խաղա

Ալեքսանդրից հետաքրքրվեցինք նոր կերպարը բացասակա՞ն է, թե՞ դրական․ «Վանոն ոչ այնքան չար, որքան խիստ կերպար է, բարոյական նորմեր ունի, սիրում է «ճիշտ»–ը։ Գուցե հետագայում զարգանա դեպի բացասականը, չգիտեմ»։

Տարիներ առաջ դերասանը կտրականապես հրաժարվում էր խաղալ բացասական կերպարներ։ «Կայարանում» Առնոյի կերպարը դարձավ առաջին բացասական դերը, որին նա համաձայնեց, ինչից հետո, գրեթե միշտ, բացասական կերպարներ է մարմնավորում։

«Ժամանակին, երբ դերասանական արվեստից առանձնապես ոչինչ չէի հասկանում, մտածում էի, որ բարի կերպարին՝ հերոսին, մարմնավորելն առաջնահերթ է։ Տարիներն անցնում են, մարդիկ, կարծիքները փոխվում են։ Իմ կարծիքը փոխվել է ոչ թե պարզապես տարիների հետ, այլ որովհետև ուժեղացել է իմ դերասանական խաղը։ Հակահերոսի նպատակն այն է, որ իրեն չսիրեն։ Ելենա Արշակյանն ինձ հատուկ բերել էր «Կայարան», որպեսզի ժողովուրդը չսիրեր։ Պարզվեց՝ ժողովուրդն ինձ սիրեց՝ չնայած կերպարս ամենաանտանելին էր։ Ես այդ բարիերը հաղթահարեցի իմ մեջ, քանի որ ցանկացա դժվար դերեր խաղալ․ ինչքա՞ն կարելի է նայել մարդու աչքերի մեջ  և ասել՝ ես քեզ սիրում եմ, դա պրիմիտիվ է։ Իսկ ժամանակին ինձ ուղղակի պետք էր, որ ես հերոս լինեի և վերջ, ես այդպես էի ուզում։ Հետո հասկացա, որ դերասանական խաղ է պետք։ Նույն «Ախթամար» հեռուստասերիալում, եթե նույնիսկ, ինձ առաջարկեին հերոսի կերպարը, չէի խաղա։ Նմանատիպ կերպարներ ես խաղացել եմ 10 տարի առաջ, չեմ կարող 10 տարի կրկնվել։ «Ախթամարում» Գրիգի կերպարը հատուկ ընտրել էի նրա համար, որովհետև խաղալու տեղ ուներ, այնքան փոխվեց, այնքան հետաքրքիր էր, որ բոլորը սիրեցին։ Ես ընտրում եմ այն կերպարները, որոնք ինձ տալիս են խաղալու հնարավորություն և, վստահաբար, գիտեմ, որ սիրվելու են։ Ես սիրում եմ կերպարներ, որոնց վրա կարող եմ աշխատել և հետաքրքիր դարձնել։ Կան կերպարներ, որոնք շատ միապաղաղ են, դրանք հիմնականում լինում են հերոսները։ Հերոսներին սիրում են որպես հերոսի, նրանց ընտրել են, որպեսզի սիրեն, բայց երբ գլոբալ ես նայում, հակահերոսը լրիվ այլ հնարավորություններ է տալիս»,– ասաց նա։

Ավելին․․․