Ինչ է արել Հենրիխ Մխիթարյանը. Ողջ Անգլիան այս մասին է խոսում
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթերի կենտրոնում կանգնեցրել է իր Mercedes C3 AMG ավտոմեքենան անօթևանին օգնելու համար, հաղորդում է «Mirror»-ը:

28-ամյա ֆուտբոլիստը սելֆի է արել երիտասարդ երկրպագուի հետ, ինչից հետո 5 ֆունտ ստերլինգ տվել անօթևանին:
Բրիտանական պարբերականի համաձայն` Մխիթարյանը կտուգանվի 60 ֆունտ ստերլինգով ավտոմեքենան չթույլատրված տեղում կայանելու համար:


