Հանրությունից երկար ժամանակ նոր ռուս կնոջն ու երեխաներին թաքուն պահած Գրիգորի Եսայանը վերջին տեսահոլովակում նկարել է նոր ընտանիքի բոլոր անդամներին
Blognews.am-ը գրում է.
Հանրությունից երկար ժամանակ իր նոր ռուս կնոջն ու երեխաներին թաքուն պահած Գրիգորի Եսայանը նոր տեսահոլովակում նկարել է նոր ընտանիքի բոլոր անդամներին: Անաստասիան ու Գրիգորին համատեղ ունեն երեք երեխա՝ 2015թ. ծնված զույգ տղաներ Կրիստիանն ու Մարսելը, և 2016թ. ծնված դուստրը՝ Աննա-Միլանան: Զույգի միջև 14 տարվա տարիքային տարբերություն կա, և ինչպես հարցազրույցներից մեկում նշել է Գրիգորին, մինչ ամուսնանալը նրանք 9 տարի ճանաչել են իրար: Երգչի նոր երգն ու տեսահոլովակը նվիրված են իր երեխաներին, սակայն ոչ մի կադրում չկա Գրիգորիի առաջին ամուսնությունից ծնված որդին՝ Ռոբերտը, ով արդեն 15 տարեկան է և մոր հետ բնակվում է Երևանում:
Այն, որ Ռոբերտը չի նկարահանվել հոր նոր տեսահոլովակում, բոլորովին զարմանալի չէ, որովհետև տղան չի շփվում հոր նոր ընտանիքի հետ: Հիշեցնենք, որ հարցազրույցներից մեկում իր և առաջին կնոջ ամուսնալուծության պատճառների մասին երգիչը նշել է. «Դե աղջիկ է, հիմա չի դիմացել, իմ նման տղամարդուն ո՞վ կդիմանա, շատ քիչ աղջիկ կդիմանա. ամբողջ օրը դրսերում, էստեղ մի նկար, էնտեղ մի վիդեո, ստեղ մեկն ա հելնում վզիս, մյուսն իջնում շալակիցս և այլն»: