Եթե մազաթափության «ձեռքը կրակն ես ընկել», անպայման պատրաստիր այս հրաշք ըմպելիքը
Ներկա ժամանակներում գրեթե անհնար է կանխել հորմոնալ անհավասարակշռությունը, որովհետև մենք ապրում ենք աղտոտված շրջակա միջավայրում:
Թույների պարբերաբար ներգործությունը ազդում է մեր օրգանիզմում հորմոնալ փոփոխությունների վրա: Լյարդում վնասակար նյութերի բարձր մակարդակը նվազեցնում է հորմոնալ խանգարումների դեմ պայքարող անհրաժեշտ ժամանակահատվածը և էներգիան:
Էնդոկրին քայքայիչ քիմիական նյութերը ամենուր են՝ խմելու ջրից մինչև սովորական օճառը: Այդ նյութերը, հորմոնալ խանգարումներ առաջացնելով, խախտում են էնդոկրին համակարգի ճիշտ գործունեությանը:
Ինչո՞ւ է անհրաժեշտ հորմոնալ հավասարակշռությունը
Պատասխանը շատ պարզ է՝ որովհետև դա մի համակարգ է, որը անհրաժեշտ է մեր մարմնին մյուս համակարգերը և գործընթացները կառավարելու համար: Հետազոտությունները ցույց են տվել, որ թույների ծանրաբեռնվածությունը ամենավատ ազդեցությունն է թողնում էստրոգեն, կորտիզոլ, դիգիդրոտեստոստերոն և վահանաձև գեղձի հորմոնների վրա:
Մի քանի խոսք այդ հորմոնների հավասարակշռության խախտման հետևանքների մասին
Էստրոգեն
Էստրոգենի բարձր մակարդակը կարող է հանգեցնել անցանկալի ախտանիշների՝ որովայնի փքվածություն, անկանոն դաշտանային ցիկլ, անպտղություն և տղամարդկանց մոտ էրեկտիկ ֆունկցիայի խախտում:
Ինսուլին
Այս հորմոնը պատասխանատու է արյան մեջ շաքարի մակարդակի համար: Երբ ինսուլինի մակարդակը բարձր է, օրգանիզմը կարող է այդ հորմոնի հանդեպ հարմարվողականություն դրսևորի, ինչը կարող է հանգեցնել մյուս բոլոր կարևոր հորմոնների անհավասարակշռությանը:
Կորտիզոլ. հայտնի է նաև որպես սթրեսի հորմոն
Կորտիզոլի նվազ կամ ավելի քանակը կարող է օրգանիզմում քաոսի պատճառ դառնալ: Կորտիզոլի մեծ քանակությունը կարող է հանգեցնել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմանը, ինչը առաջացնում է հոգնածության զգացում, քաշի ավելացում, երբեմն էլ լյարդի հիվանդություն: Կորտիզոլի անբավարար քանակությունը անառողջ սննդի հանդեպ ձգտում է առաջացնում և թուլացնում իմունային համակարգը:
Վահանաձև գեղձի հորմոն
Այս հորմոնը չափազանց կարևոր է նյութափոխանակության ճիշտ գործընթացի համար: Դրանք կարգավորում են մեր աճի և կալորիաները այրելու արագությունը: Այդ հորմոնի բացակայությունը առաջացնում է հոգնածություն, քաշի ավելացում, չոր, կոտրատովող եղունգներ և մազեր: