Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia
Sport

Հայաստանի հավաքականի «վտանգավոր» երեք հաղթանակները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային մրցաշարի առաջին երեք խաղերում Հայաստանի հավաքականը տոնել է երեք հաղթանակ ու այժմ միանձնյա գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը՝ երեք միավորով հետ թողնելով Հյուսիսային Մակեդոնիայի ու Գերմանիայի հավաքականներին, վեց միավորով՝ ռումինացիներին ու իսլանդացիներին: Մենք խմբի առաջատարն ենք առնվազն մինչև սեպտեմբեր: Անկեղծ լինենք՝ հազիվ թե որևէ մեկը կարող էր մտքի ծայրով անգամ անցկացնել նման արդյունք: Ինքս մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մեր տղաները հիմա յուրաքանչյուր հանդիպման խաղադաշտ են մտնում հաղթելու վճռականությամբ, սակայն միևնույն ժամանակ վստահ եմ, որ նույնիսկ նրանք չէին կարող պատկերացնել նման վիճակ: Բայց փաստը մնում է փաստ, որ մենք ունենք 9 միավոր 9 հնարավորից: Այն, որ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի գործոնը շատ մեծ է, միանշանակ է. բոլոր խաղերում հստակ զգացվում է խաղային ձեռագիր, միտք, տրամաբանություն:

Մենք մի մարզիչ ունեինք, որը երազում էր գոնե մի քանի Հենրիխ Մխիթարյան ունենալ: Կապառոսը երբեք չի բողոքում, այլ փորձում է եղած ֆուտբոլիստներով ստանալ արդյունք: Եվ առայժմ ստանում է, ընդ որում, նույնիսկ առանց մեկ Հենրիխ Մխիթարյանի, որը վնասվածք ունի և չմասնակցեց նշյալ երեք խաղերին: Մյուս կողմից՝ ակնհայտ է թիմում հոգեբանական բավականին առողջ մթնոլորտը (1-2 մասնակի բացառություններով, բայց հիմա այդ մասին չենք խոսի), ֆուտբոլիստները դաշտ են դուրս գալիս նվիրումով, պայքարի ոգով, հասկանում են՝ ինչ պիտի անեն: Ստացվում է, թե ոչ, այլ հարց է: Այսպիսի խաղով նույնիսկ պարտության դեպքում կարելի է հպարտ լինել նման ԹԻՄ ունենալու համար: Բայց... Հենց այստեղ էլ առաջ են գալիս վերնագրում նշված վտանգները: Չակերտներով, թե առանց, բայց դրանք առկա են: Նախ՝ երեք հաղթանակներից հետո ձևավորվել է մեծ սպասում:

Դա բնական է: Սակայն հարցն այն է, որ այդ սպասումն իր հետ առաջ է բերում անհանգստություններ: Խոսքը նախևառաջ ֆուտբոլիստների վրա եղած հոգեբանական մեծ ճնշման մասին է: Նրանցից այսուհետ ակնկալվելու է միայն հաղթանակ՝ շատ կոպիտ ասած՝ մոտավորապես այս մտածողությամբ. «ռումինացիները հաղթել են մակեդոնացիներին, մենք հաղթել են ռումինացիներին, մակեդոնացիները հաղթել են գերմանացիներին, ուստի մենք ինչու չենք կարող հաղթել գերմանացիներին»: Հաղթանակի ակնկալիքն, իհարկե, հասկանալի է, բայց ոչ ծարահեղության աստիճան: Ցանկացած ծայրահեղություն վտանգավոր է ու կարող է շատ վատ ծառայություն մատուցել: Նման հոգեբանական ճնշումը կարող է «արջի ծառայություն» մատուցել մեր տղաներին:

Շատ կարևոր է երբեք չկորցնել սթափությունն ու իրատեսականությունը: Մյուս կողմից՝ մենք մեր ֆուտբոլիստներին դարձրել ենք հերոսներ, որոնցով հպարտանում ենք, որոնց փառաբանում ենք, որոնց սիրում ենք: Դա լավ է, վատ չէ: Բայց երբ նշյալը համադրում ես վերոնշյալ սպասման հետ, անհանգստություն է առաջանում: Ֆուտբոլում միայն հաղթանակներ չեն լինում, իսկ աշնանային շրջանում մեզ երկու ծանրագույն հանդիպում է սպասվում, հանդիպումներ, որտեղ ամեն ինչ սպասելի է: Մենք կարողանալո՞ւ ենք մեր տղաներին սատարել, նրանցով հիանալ, եթե պարտություն ունենանք: Չգիտեմ, վստահ չեմ: Ի վերջո, ոչ միայն ֆուտբոլի առումով, այլև ընդհանրապես, մեր հանրության մեջ կա ընդգծված միտում. մենք հաճախ ենք հերոսից արագորեն կերտում հակահերոս, կուռքից՝ դավաճան, սիրելիից՝ ատելի:

 

Անշուշտ, քիչ չեն նրանք, ովքեր մշտապես հավաքականի կողքին են՝ և՛ պարտությունների ժամանակ, և՛ հաղթանակների, նրանք, ովքեր դավադրապաշտությամբ չեն տառապում՝ սկսյալ դիտավորյալ խաղին չմասնակցելու, դիտավորյալ պարտվելու մտքից մինչև ամենաաբսուրդայինն ու անհեթեթը՝ տեսակետ դիտավորյալ, PR-ային հաղթանակի մասին, որտեղ խառն է... թուրքի մատը: Եվ ընդհանրապես, մեզ երևի մի քիչ պակասում է «ոսկե միջինը». ծայրահեղականությունը երբեք որևէ օգուտ չի տվել: Իհարկե, արդարացված է մարդկանց զայրույթն այն դեպքում, երբ համընդհանուր վշտի, կորսված հազարավոր կյանքերի ֆոնին ավտոմեքենաների ազդանշաններով Երևանի փողոցները չափչփելով՝ ծայրահեղ բուռն են արձագանքում հաղթանակին, իսկ այդ տեսանյութն իր էջում դնում է երկրի վարչապետի աթոռին սոսնձված անձը՝ մեղմ ասած, տարօրինակ գրառմամբ:

Բայց և ոչ պակաս ծայրահեղություն է նրանց կարծիքը, ովքեր քննադատում են մարզադաշտ գնացողներին, հաղթանակի համար ուրախացողներին՝ «ինչ էլ ֆուտբոլի սիրտ ու հավես ունեք» մեղադրանքով... Մի խոսքով, մենք ծայրահեղություններից ձերբազատվելու խնդիր ունենք: Իսկ ֆուտբոլը կռիվ է, բայց ոչ պատերազմ: Այստեղ կարող ենք և պարտվել, այստեղ հազարավոր զոհեր չենք տալու, այստեղ հայրենիք չենք կորցնելու... Բայց, իհարկե, հաղթելը միշտ էլ հաճելի է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ավելին․․․