Ինչպես է իրեն զգում Բայդենն ինքնաթիռի թեքահարթակին երեք անգամ ընկնելուց հետո
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իրեն հիանալի է զգում այն բանից հետո, երբ մի քանի անգամ ընկել է թիվ մեկ ինքնաթիռի թեքահարթակը բարձրանալիս: Այս մասին լրագրողներին հայտնել է վերջինիս մամուլի քարտուղար Ջեն Պսակին:
Երբ նրան հարցրել են ԱՄՆ նախագահի ինքնազգացողության մասին, երկմտելուց հետո, մամուլի քարտուղարը պատասխանել է, որ «նախագահը 100 տոկոսով իրեն լավ է զգում»:
«Չգիտեմ՝ դուք երբևէ բարձրացել եք արդյոք նախագահական ինքնաթիռի սանդուղքով, բայց դա երբեմն բավականին դժվար է»,-ասել է Պսակին:
Նա ասել է, որ հանգստյան օրերին պետության ղեկավարն այցելել է Քեմփ Դեյվիդի նստավայր: Խոսնակը չգիտի, թե արդյոք Բայդենը դիմել է լրացուցիչ բժշկական հետազոտության՝ ընկնելուց հետո: