Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for AllAraratBank and SIA: Ongoing Partnership for Social Entrepreneurship Ucom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlement Ucom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation Program Armenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators
Lifestyle

Ուրց. բուժիչ խոտաբույս, որ հայտնի է դեռ վաղնջական ժամանակներից․ «Փաստ»

Ուրցը (լատիներեն Thymus) շրթածաղկավորների ընտանիքի բազմամյա խոտաբույս է։ Հայտնի է նրա մոտ 150 (այլ տվյալներով՝ 400) տեսակ։ Այդ խոտի մասին առաջին հիշատակումը վերաբերում է մ.թ.ա. 2750 թվականին. այն գրված է եղել շումերների հնագույն սեպագիր սեղանների վրա: Այնտեղ նկարագրված է բուժիչ էլիքսիրի բաղադրատոմս, որը ներառում է տանձ, թուզ և ուրց: Հին եգիպտացիները ուրցն օգտագործել են զմռսման ժամանակ, բացի դա, խորհուրդ է տրվել այն օգտագործել բորոտության և կաթվածի բուժման համար:

Հին Հունաստանում ուրցը խորհրդանշել է շնորհալիություն ու էլեգանտություն, իսկ «ձեզանից ուրցի հոտ է գալիս» հաճոյախոսությունը համարվել է ամենաբարձր գովասանքը: Լոգանք ընդունելուց հետո հույներն իրենց մարմինը մշակել են այդ անուշահոտ բույսի բուրավետ յուղերով: Կանայք ծաղկեպսակ են հյուսել ուրցից՝ համարելով այն պտղաբերության խորհրդանիշ: Ուրցը Հայաստանում ևս շատ տարածված ու ժողովրդի կողմից լայնորեն գործածվող բույս է։ Ամիրդովլաթը նշում է, որ այդ դեղաբույսը առանձին կամ յուղի, գինու, մեղրի ու այլ նյութերի հետ խառնած՝ բացում է օրգանների խցանումները, միզամուղ է, օգնում է դեղնուկին, զորություն է տալիս ուղեղին, ստամոքսին, կերակրի հետ ուտելիս օգնում է ատամնացավին, ասթմային, ուժեղացնում է տեսողությունը, մաքրում շնչուղիները, կանոնավորում է շնչառությունը, դուրս բերում կլոր և տափակ որդերը։ Հունական լեգենդի համաձայն, ուրցը ծնվել է Ելենա Գեղեցկուհու այրվող արցունքներից:

Իսկ Աստվածաշնչյան ավանդությունն ասում է, որ Մարիամ Աստվածածինը ծնել է Հիսուսին ուրցե անկողնում: Եվրոպական առասպելներում փերիները քնում ու պարում են ուրցով ծածկված մահճակալների վրա: Մի հին իռլանդական լեգենդ էլ ասում է, որ եթե մայիսի 1-ի լուսադեմին աչքերը լվանաք ուրցի թփերից հավաքված ցողով, փերի կտեսնեք: Ուրցն այնքան ուժեղ է բուրում, որ թվում է, թե մարգագետնային բոլոր խոտերն են հավաքված մեկ տեղ: Ուրցի (thymus serpyllum) լատինական անվան ծագման առնվազն չորս վարկած կա: Ոմանք դա կապում են thymos բառի հետ, որը նշանակում է ուժ, քաջություն: Միջնադարում հավատում էին, որ ուրցը մարդկանց մեջ ուժ և խիզախություն է սերմանում, և այդ իսկ պատճառով այդ խոտի ցողունը, հաճախ տարբեր զուգորդումներով և մեղուներով շրջապատված, պատկերվել է ասպետական հագուստներին: Մեկ այլ վարկածի համաձայն, հունարեն այս բառը թարգմանվում է որպես կյանքի, ոգու շունչ:

Հին հույները շատ են գնահատել ուրցը: Կիկեոնը ըմպելիք է, որը պատրաստվել է գինու, մեղրի, ալ յուրի և ուրցի խառնուրդից, որի մասին նշված է Հոմերոսի ստեղծագործություններում: Ուրցը խմիչքին տալիս է այրող և բուրավետ հոտ: Այն եղել է Ատտիկայի գյուղացիների սիրված խմիչքը: Ուրցը համարվել է թալիսման ընդդեմ չար ոգիների և բացասական էներգիայի: Այն այրել են սենյակը մաքրելու և կախարդական ծեսեր կատարելու համար: Երրորդ վարկածի համաձայն, ուրցը ասոցացվում է թիո բառի հետ, այն է՝ «զոհ մատուցել»:

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ...