Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել է, որ նոյեմբերի 10-ից հետո գերեվարված հայ զինծառայողներին ռազմագերի չեն համարում
Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ նոյեմբերի 10-ից հետո Արցախում գերեվարված հայ զինծառայողներին չի համարում ռազմագերիներ:
Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն Երևանին վերադարձրել է բոլոր ռազմագերիներին, իսկ ինչ վերաբերում է վերոնշյալ զինծառայողներին, ապա նրանք «ահաբեկչական ակտ են իրականացրել ու նրանց նկատմամբ Ադրբեջանում քննությունը շարունակվում է»: