5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի հարավում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հաղորդում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մինաբ քաղաքից 104 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը 50 կմ խորության վրա է: Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 16։54-ին։