Բայկալ լճի անհավանական գեղեցկությունը (լուսանկարները)
Բայկալ լիճը՝«սրբազան ծովը» կազմում է աշխարհի ամբողջ քաղցրահամ ջրերի պաշարների 1/5-րդը: Լիճը ունի 1640 մետր խորություն, 635 կմ երկարություն և 48 կմ լայնություն:
Բայկալը համարվում է աշխարհի հնագույն լճերից մեկը: Լճի տարիքը կազմում է 15-25 միլիոն տարի: Լիճ է թափվում 336 գետ, իսկ դուրս է գալիս միայն մեկը՝ Անգարան:
Բայկալը սառույցով է պատվում հունվար ամսից, իսկ սառույցի հաստությունը կազմում է 1.5 մետր:Բայկալի ջրերում է բնակվում 2600 տեսակի կենդանի, որոնցից շատերը էնդեմիկ: