Մարտի 2-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը
ԽՈՅԵՐ
Անձնական հարաբերություններն այսօր փոքր-ինչ լարված կլինեն, քանի որ ձեր ամբողջ ուշադրությունը կտրամադրեք աշխատանքին: Դուք տուն կվերադառնաք երեկոյան շատ ուշ, երբ բոլորն արդեն քնած կլինեն, հնարավորություն չեք ունենա զրուցել եւ շփվել ձեր սիրելիի, ինչպես նաեւ ընտանիքի մյուս անդամների հետ: Սակայն առավոտյան պատրաստ եղեք ընդունել եւ հանդուրժել նրանց հանդիմանությունները:
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը հենց ձեր օգնության եւ աջակցության կարիքը կունենա: Նա բավականին դժվարին խնդրի առաջ է կանգնել: Ձեզնից միայն պահանջվում է լինել Նրա կողքին եւ հոգեպես խրախուսել ձեր սիրելիին:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Երկվորյակների համար ֆինանսական մեծ հաջողությունների օր են աստղերը կանխատեսում: Այսօր կարող եք ռիսկային քայլեր անել եւ բախտի անիվը ձեր կողմը կպտտվի: Խելացի գործեք:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր պետք է ավելի նրբանկատ լինեք ձեր ընկերների հետ: Նրանց մոտ մի պարծեցեք, որ ձեր անձնական կյանքում ամեն ինչ հրաշալի է: Նրանք այսօր նախաձելու են ձեզ: Չէ որ դուք չեք ցանկանում, որ ձեր ընկերները մտածեն, թե որքան անհաջողակ են իրենք:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեզ սպասվում է կարեւոր ու պատասխանատու հանդիպում, որից էլ կախված է ձեր ապագան: Մնում է հուսալ, որ հանդիպումը ռոմանտիկ ու սիրային կլինի՝ չնայած Առյուծների դեպքում բացառված չէ, որ այն գործնական բնույթ կկրի:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորությունը չի հասկանա եւ չի գնահատի ձեր յուրահատուկ հումորը: Հետեւաբար, աստղերը հուշում են, որ պետք է ավելի զգուշավոր լինել Նրա հետ խոսելիս եւ տարբեր պատմություններ եւ անեկդոտներ պատմելուց առաջ մի լավ մտածեք:
ԿՇԵՌՔՆԵՐ
Աստղերը հուշում են, որ այսօր պետք է ամեն ինչ մի քանի անգամ ստուգեք, վերստուգեք: Հատկապես սա վերաբերում է ձեր սիրելիի հետ հարաբերություններին: Անձնական կյանքին վերաբերող որոշումներում սխալվելու հավանականությունը շատ մեծ է:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելին չի ցանկանա կես խոսքից հասկանալ ձեզ՝ նույնիսկ եթե դուք խոսեք առանց հանելուկների: Աստղերը հուշում են՝ որքան հնարավոր է պարզ ու հասկանալի արտահայտվեք, որպեսզի ձեզ ավելի հեշտությամբ հասկանան:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ցանկացած տխուր եւ տհաճ իրադարձություն ունի նաեւ իր հակառակ կողմը՝ դրական կողմը: Օրինակ՝ հնարավոր է, որ 12սմ բարձրակրունկ կոշիկ հագած գեղեցկադեմ մի աղջիկ կանգնի ձեր ոտքին, կամ մի անփույթ վարորդ ցեխ լցնի ձեր տաբատի վրա: Մի բարկացեք, հիշեք, որ հենց Նա էլ կարող է դառնալ ձեր կյանքի ուղեկիցը:
Շարունակությունը՝ այստեղ